ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում Հայաստանում և արտերկրում կիրականացվեն մի շարք միջոցառումներ

Հունիսի 14, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի դերն ու կարևորությունը հոգևոր-մշակութային կյանքում

Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը:

Շնորհավորելով բոլորին հոբելյանական ծրագրերի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայ իրականության մեջ Ալեքսանդր Սպենդիարյանի դերին և կարևորությանը. «Սպենդիարյանը մեր հոգևոր-մշակութային պատմության մեջ այն երևույթներից մեկն է, որով եվրոպական քաղաքակրթական արժեքները, եվրոպական երաժշտությունը և երաժշտական ձևերը ներարկվել են մեր իրականության մեջ: Իսկ դա փոխում է ոչ միայն մեր երաժշտական ճաշակը, երաժշտական ընկալումները, այլև նման հարաբերակցությունը, նման հաղորդակցությունը եվրոպական իրականության հետ փոխում է նաև մեր մտածողությունը, կենցաղը, կենցաղավարությունը: Ինչպես ժամանակին Խաչատուր Աբովյանն էր առաջադեմ արժեքները բերում մեր իրականություն, Սպենդիարյանն էլ իր ժամանակաշրջանում նույն աշխատանքն է արել, նույն պատասխանատվությամբ և կարևորությամբ»:

Արա Խզմալյանի խոսքով՝ մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել, խոսել Սպենդիարյանի արժեքի՝ որպես երևույթի մասին: «Ամենևին պատահական չէ, որ 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում այս նշանավոր հոբելյանն ընդունվել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի գործընկերներին՝ այդ իրողության կայացմանը նպաստելու համար:

Խոսելով Սպենդիարյանին նվիրված հոբելյանական ծրագրերի հագեցվածության մասին՝ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ կազմված է լայնածավալ, մանրամասն մշակված միջազգային գեղարվեստական ծրագիր, որի իրականացման ուղղությամբ ջանքեր պետք է ներդրվեն՝ նկատի ունենալով համավարակով պայմանավորված խոչընդոտներն ու սահմանափակումները:

«Սպենդիարյանի հոբելյանը լրանում է նոյեմբերին, առջևում ունենք նաև մեկ տարի՝ մինչև 2022 թվականի նոյեմբերը, և եթե որևէ ծրագիր չհասցնենք իրականացնել այս տարի, ապա այն կիրականացնենք հաջորդ տարի»,- ասել է նախարարի տեղակալը և կատարած ահռելի աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենին, անձնակազմին: Արա Խզմալյանը վստահություն է հայտնել, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հավուր պատշաճի իրականացվի մեծ հայի հոբելյանական տարին:

Եզրափակելով խոսքը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի «Սպենդիարյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Համերգի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ», հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ներկայացրել է Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագիրը

«Ա. Սպենդիարյանի հոբելյանական ծրագրի միջոցառումները բաժանվել են մի քանի խմբի, և այդ խմբերի մեջ առաջին հերթին ներառված են գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ: Ապրիլի 15-ին տուն-թանգարանում անցկացվել է «Ա. Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսները, ուսանողներն ու գիտաշխատողները: «Ա. Սպենդիարյան-150» խորագրով միջազգային գիտական նստաշրջանը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 7-8-ը Երևանում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ»,- նշել է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և հավելել, որ միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը կլինի բավականին ընդլայնված:

Տնօրենի ներկայացմամբ՝ 2020 թվականին թանգարանն իրականացրել է բավականին մեծ ծավալի հավաքչական և ուսումնասիրման աշխատանքներ: Ղրիմի կենտրոնական արխիվի, Կախովկայի պատմության թանգարանի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական գրադարանի, Ռիմսկի Կորսակովի թանգարանի, Ռուսաստանի արվեստի պատմության ինստիտուտի, Չեխովի տուն-թանգարանի հետ համագործակցության արդյունքում հավաքագրվել են Սպենդիարյանին վերաբերող բազմաթիվ նյութերի ցանկեր: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ամբողջությամբ թվայնացվել է այնտեղ պահվող Սպենդիարյանի ֆոնդը՝ 3090 միավոր թանգարանային արժեք՝ հիմնականում թղթե հիմքով:

Հավաքված նյութերը զետեղվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տպագրվելիք բազմածավալ ալբոմում, որում կներառվի նաև սկավառակ: Կընդգրկվեն Սպենդիարյանի սիմֆոնիկ և այլ ժանրերի ստեղծագործություններ: Ձայնագրման ու թողարկման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Անդրադառնալով համերգային ծրագրերին՝ Օթարյանը հայտնել է, որ դեռ մայիսին կոմպոզիտորին նվիրված համերգով է ներկայացել սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգային գործունեության շրջանակում հունիսի 15-ին համերգով կտրվի հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կցուցադրվի Սպենդիարյանին պատկանող Սպենդիարաֆոն երաժշտական գործիքը: Սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում նախատեսվում է երկօրյա բացօթյա փառատոն, սեպտեմբերի 20-25-ը Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կկազմակերպվի «Սպենդիարյանական օրեր», սեպտեմբերի երկրորդ շաբաթը տոնակատարություններ ու բազմաթիվ միջոցառումներ են սպասվում Ղրիմում, սպենդիարյանական վայրերով՝ Սիմֆերոպլ, Յալթա, Սուդակ, Թեոդոսիա քաղաքներում: Լոնդոնում համերգ-ցուցահանդես է նախատեսվում հոկտեմբերին՝ ՀՀ դեսպանատան հովանու ներքո: Հայաստանից դասախոսությամբ հանդես կգա Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Այլ միջոցառումներ կլինեն նաև Իրանում:

Սպենդիարյանի և Թումանյանի կապը

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանի համոզմամբ՝ Սպենդիարյանը, լինելով Ռիմսկի-Կորսակովի ամենափայլուն ուսանողներից մեկը, կարողացել է ռուսական մշակույթը համադրել հայկականի հետ և ներկայացնել աշխարհին:

«Ինձ համար շատ կարևոր է Սպենդիարյանի և Թումանյանի կապը: Երբ Սպենդիարյանը մտահղացել է ստեղծել օպերա, առաջնայինը նյութն է եղել: Սպենդիարյանն ու Թումանյանը հանդիպել են Մարտիրոս Սարյանի միջնորդությամբ: Կոմպոզիտորի ուշադրությունը գրավել է «Թմկաբերդի առումը» պոեմը, որն այնուհետև դարձել է «Ալմաստ» օպերայի հիմքը: Օպերան երաժշտական մեծ արժեք է, որով մեր օպերային թատրոնը հաճախ բացում է համերգաշրջանը»,- ընդգծել է Դավիթ Ղազարյանը:

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը համերգներով, ճանաչողական ծրագրերով կտոնի կոմպոզիտորի հոբելյանը

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ են մոտենում կոմպոզիտորի հոբելյանին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, կարևորելով մեծանուն կոմպոզիտորի 150-ամյա հոբելյանը, պարբերաբար հանդես է գալիս համերգներով, գիտական-ճանաչողական նախաձեռնություններով՝ փորձելով նպաստել Սպենդիարյանի թողած հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

«Տարվա սկզբից դպրոցի բացօթյա բեմում կազմակերպում ենք սպենդիարյանական երեկոներ, որոնք շարունակական բնույթ են կրում, իրականացնում ճանաչողական դասընթացներ սպենդիարյանական թեմաներով, որոնց շրջանակում անդրադառնում ենք «Ռիմսկի-Կորսակով և Սպենդիարյան», «Սպենդիարյան և հայ կոմպոզիտորներ» և այլ թեմաների: Այդ միջոցառումները ևս շարունակական են»,- նշել է Վարդանյանն ու հավելել, որ բոլոր համերգներն այս տարի նվիրելու են կոմպոզիտորի 150-ամյակին:

Հոբելյանի շրջանակում Ավետիք Իսահակյանի գրադարանի հետ ցերեկույթներ են կազմակերպում, հնչեցնում են կոմպոզիտորի երաժշտությունը, ինչն ուսուցողական ու ճանաչողական նպատակ ունի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գնահատե՞լ,թե՞՝ոչ

    Թեմայի հեղինակ՝ 96006321

    Գնահատե՞լ,թե՝ոչ ՀՀ հանրակրթության համակարգում 2023թ.-ից նախատեսվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից,այդպիսով կարևորելով

  • Մենախոսություն և երկխոսություն

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ ԱՎ

    Մենախոսություն և երկխոսություն Կիրառելի և հետաքրքիր դասեր են, Անուշ ջան, տեսական նյութերն ուղեկցվում են գործնական աշխատանքներով, որոնք շատ կարևոր են ուսուցման գործընթացում:

  • Մենախոսություն և երկխոսություն

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ ԱՎ

    Մենախոսություն և երկխոսություն Կիրառելի և հետաքրքիր դասեր են, Անուշ ջան, տեսական նյութերն ուղեկցվում են գործնական աշխատանքներով, որոնք շատ կարևոր են ուսուցման գործընթացում:

  • ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

    Թեմայի հեղինակ՝ LusineJS

    երկխոսությունն ու մենախոսությունը հունական ծագում ունեցող բառեր են, որոնք բնորոշում են տեքստի տեսակը՝ կախված նրանից, թե քանի մարդ է ներգրավված խոսքում: Մեր դասի նպատակն է

  • ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ

    Թեմայի հեղինակ՝ movsisyan.karine

    Հանրահաշվի դպրոցական ծրագրերում ընդգրկված համարյա բոլոր գաղափարները այս կամ այն կերպ առնչվում են ֆունկցիայի հասկացության հետ:Ֆունկցիան մաթեմատիկայի հիմնական հասկացությունների

  • ՏՏ հավելյալ հմտություններ՝ դասավանդողների համար

  • «Մեդիա գործիքներ» առկա և հեռավար դասընթաց 2021

  • ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԻ ՄԵՋ

    Թեմայի վերջնարդյունքներըՍույն թեմայի դասավանդման ավարտին վերապատրաստման դասընթացի մասնակիցը կկարողանա՝Իմանալ գենդեր և սեռ հասկացությունների տարբերությունները, գենդերն ուսումնասիրելու հիմնական մոտեցումներն ու ուղղությունները, ճանաչել և մեկնաբանել գենդեր հասկացության հարակից եզրույթները, ինչպես նաև՝ կրթության ոլորտում գենդերային բաղադրիչի ներառման տեղական և միջազգային օրենսդրական հիմքերն ու դրանց փոխկապակցվածությունը: Դիտարկել գենդերային բաղադրիչը որպես ներառական կրթության կազմակերպման և իրականացման անքակտելի բաղադրիչ:Ճանաչել կրթության ոլորտում առկա այն գենդերային խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ներառական կրթության գործընթացի լիարժեք ու արդյունավետ իրականացմանը:Տիրապետել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող կրթության հիմնական սկզբունքներին:Դիտարկել ուսումնառության գործընթացները, ուսումնական նյութերը, ծրագրերի բովանդակությունը, դասավանդումն ու ուսումնառությունը, ինչպես նաև գնահատումն ու հաղորդակցությունը քննադատական մտածողությամբ:Տիրապետել համապատասխան հմտությունների՝ ձեռք բերած գիտելիքն այլ դասավանդողներին և կրթության ոլորտի դերակատարներին փոխանցելու համար:

  • Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ 3.1

  • ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Սիրելի՛ ուսուցիչ, Դուք ընտրել եք սովորողի ուսումնառության ռազմավարությունների վերաբերյալ ինքնուղղորդվող մի դասընթաց, որն օգնում է սովորողներին հասկանալ իրենց սովորելու գործընթացը:Դասընթացը ներառում է 3 թեմա.Սովորածի մտապահում,Ուսումնառության ռազմավարություններ,Մետաճանաչողություն, քննադատական ու բարձր կարգի մտածողություն:  @@PLUGINFILE@@/1%20%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%20%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6.mp3 

  • Ուսուցման մեթոդներ, մեթոդական հնարների կիրառումը դասաժամի փուլերում

       <<Ուսուցման մեթոդը>> բարդ և բազմակողմանի հասկացություն է: Առաջին հերթին դա պայմանավորված է հենց ուսուցման գործընթացի բարդությամբ: Վերջինս իր մեջ ներառում է երեք կարևոր խնդիր՝ ի՞նչ սովորեցնել /կրթության բովանդակություն/, Ինչու՞... ինչի՞ համար սովորեցնել /կրթության նպատակ/ և ինչպե՞ս սովորեցնել /ուսուցման մեթոդիկա/: Կրթության բովանդակությունը /ի՞նչ սովորեցնել/ մատուցելու  և կրթության նպատակներ  /ինչու՞ սովորեցնել/ իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի մեթոդներ, հնարներ, ձևեր: Հանդիսանալով ուսուցման գործընթացի միջուկը՝ մեթոդը իրար է կապում ուսուցման՝ նախապես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը: Այսպիսով, ուսուցման գործընթացում մեթոդը ունի կապող օղակի բարդ և առանձնահատուկ դեր:   Հեգելն ասում էր. «Մեթոդը գործիք է սուբյեկտի ձեռքին, որի միջոցով վերջինս հարաբերվում է օբյեկտի հետ»

  • ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

    Սիրելի՛ մանկավարժ, Դուք ընտրել եք ինքնաուղղորդվող մի դասընթաց, որը վերաբերում է կրթության առավել արդիական ուղղություններից մեկին` Ուսումնաառության համընդհանուր ձևավորմանը։ ՈւՀՁ-ն կրթության և դասավանդման ժամանակակից մի գործնական մոտեցում է, որը վերջին տարիներին լայնորեն կիրառվում է զարգացած կրթական համարակրգ ունեցող մի շարք երկրներում։ Այն, ինչ սովորելու եք այս ինքնաուղղորդվող դասընթացի ընթացքում կիրառելի է կրթության և առկա և առերես եղանակների դեպքում։  Դասընթացը բաղկացած է չորս առանձին թեմաներից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու-երեք ենթաթեմաԴասընթացի թեմաներն են.Ուսումնառութան համընդհանուր ձևավորում․ ՆերածությունՆյութի ներկայացման ձևերի բազմազանությունԳործելու և գիտելինքերն արտահայտելու ձևերի բազմազանություն Ներգրավման ձևերի բազմազանություն

  • Քերականության ուսուցումը մոդուլի ձևով

  • ԴԱՍԱՐԱՆԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

    Սիրելի՛ մանկավարժ, Դուք ընտրել եք ինքնաուղղորդվող մի դասընթաց, որը վերաբերում է կրթության մեջ առավել հաճախ հանդիպող դժվարություններից մեկին` սովորողների վարքագծի կառավարմանը։Դասընթացը ներառում է 2 թեմա․Դասարանի կառավարման հիմնահարցը, Կանխատեսելի անցանկալի վարքագծի հաղթահարման քայլերը։ @@PLUGINFILE@@/1%20-1.mp3 

  • ՏՀՏ գործիքների կիրառումը ներառող դասավանդման համատեքստում

    Սիրելի՛ մանկավարժ, Դուք ընտրել եք ինքնաուղղորդվող մի դասընթաց, որը վերաբերում է ներառող դասավանդում իրականացնելիս ՏՀՏ գործիքների կիրառմանը:Դասընթացը ներառում է 3 ենթաթեմա.Առցանց համագործակցության միջավայրեր և հաղորդակցման գործիքներ Ուսումնառության կառավարման համակարգերԱռաջընթացի գնահատման առցանց գործիքներ: