ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում իրականացրել է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը:
Փառատոնին մասնակցել են Ստեփանակերտ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և հարակից՝ Խնձորեսկ ու Շինուհայր գյուղերի գործող երգչախմբերի սաները: Սյունիքի և Արցախի տաղանդավոր պատանիներից կազմվել է հավաքական երգչախումբ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ ելույթ են ունեցել Ստեփանակերտում և Կապանում։
«Այս փառատոնը վերջին շրջանի այն բացառիկ, եզակի իրադարձություններից է, որն արժանապատվության, չհանձնվելու, քաղաքացիական գիտակցության կոչ է: Փառատոնն իրականացել է մաեստրո Հեքեքյանի և նրա երգչախմբի շնորհիվ, և այն փորձությունն ու բարդ ժամանակաշրջանն արժանապատիվ և ստեղծագործաբար հաղթահարելու գրավականն ու հրամայականն է»,- փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և համոզմունք հայտնել, որ այսօր, առավել քան երբևէ, մշակույթն ունի քաղաքացիական ապրումներ, գիտակցություն արթնացնելու գործառույթ և թերապևտիկ առաքելություն:
Արա Խզմալյանը փաստել է, որ նախաձեռնությունն իրականացվել է երկրի համար տագնապալի օրերին, երբ թշնամու կողմից ոտնձգություններ են արվել մեր երկրի սահմանների նկատմամբ: Որպես ոլորտի պատասխանատու՝ ինքը փորձել է հետաձգել միջոցառումը, սակայն պատանիներ են ընդվզել՝ պահանջելով գնալ և ելույթ ունենալ:
«Ցանկանում եմ, որ փառատոնը դառնա ամենամյա, քանի որ այդպիսով Արցախի և սահմանամերձ համայնքների հայրենակիցներին հիշեցնում և ապացուցում ենք, որ նրանք մենակ չեն: Մշակույթն ամենակենսունակ ու զորեղ գործիքակազմն է այս հարցում: Այն փոխում է մարդկանց տրամադրությունը, ստիպում է նորից ամուր կանգնել հողի վրա և հավատալ, որ այս բարդ պատմաքաղաքական իրավիճակից մենք դուրս ենք գալու արժանապատվորեն»,- ասել է նախարարի տեղակալը և որպես ելք շեշտել մշակույթի կարևոր դերակատարումը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնի կազմակերպիչ Տիգրան Հեքեքյանը էլ նշել է, որ Սյունիքն ու Արցախը մշտապես եղել են իր ուշադրության կենտրոնում:
«2000 թվականից, երբ առաջին փառատոնն անցկացրեցինք Սյունիքում ու Արցախում, ծանոթացանք տեղի մարդկանց, հողին ու ջրին, այդ ժամանակ գիտակցեցի այդ երկու շրջանների կարևորությունը մեզ համար: Պատերազմից հետո ամբողջ միտքս ու հոգիս իրենց հետ էր, հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան անել, բայց չէի խիզախում: Մտածում էի, թե ինչպես անել. մեզ խնդրեցին համերգներով ներկայանալ: Ես տեսա, որ անհրաժեշտ է մարդկանց ուժ ու կորով փոխանցել: Արցախում և Սյունիքում մարդիկ անընդհատ շնորհակալություն էին հայտնում մեզ, իսկ այստեղ ասում էին, որ վտանգավոր է, պետք չէ գնալ: Մենք լուրջ հոգեբանական պատնեշներ էինք հաղթահարում: Սակայն գիտեի, որ պետք է կազմակերպել փառատոնը: Չէի ընդունում մարդկանց շնորհակալությունը, որովհետև դա ոչ թե մեր առաքելությունն էր, այլ պարտքը: Ուրախ եմ և հպարտ, որ ինձ հետ իմ փոքրիկ զինվորներն էին: Բոլորս հասկացանք ու տեսանք՝ ինչ կարևոր էր մեր այնտեղ հայտնվելը»,- ասել է մաեստրոն և հավելել, որ պատրաստ է ամեն կերպ սատարել, ոգևորել մեր սահմանամերձ համայնքների և Արցախի բնակչությանը:
Հիշեցնենք, որ 7 օր տևած «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնի մեկնարկը տրվել է մայիսի 30-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է Սուրբ Պատարագի արարողությանը։ Մայիսի 31-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում երգչախումբը հանդես է եկել համերգով. ծրագրում՝ հայկական և արևմտաեվրոպական հոգևոր ստեղծագործություններ։ Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել փառատոնի առանցքային համերգներից առաջինը, որի մեկնարկն ազդարարվել է Վանքի արվեստի դպրոցի գեղարվեստական բաժնի աշակերտների նկարների ցուցահանդեսով: Միջոցառման ընթացքում հնչել են հայ հին հոգևոր երգարվեստի գոհարներ` Շնորհալու, Նարեկացու շարականները, հատվածներ Եկմալյանի, Կոմիտասի պատարագներից, դասական ստեղծագործություններ և հայրենասիրական երգեր։
Արցախի փառատոնին մասնակցել է 150 սան՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Ստեփանակերտի ՄՊՍԿ մանկական, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից վարժարանի «Ծիածան» մանկական, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին կից մանկական, Հադրութի մանկական, Մարտունու մանկական երգչախմբերից:
Արցախից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ հունիսի 3-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Գորիսի Աշոտ Սաթյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, Գորիսի Շառլ Ազնավուրի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի, Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի, Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցի, Կապանի արվեստի մանկական դպրոցի, Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի, Քաջարանի արվեստի դպրոցի, Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի, Խնձորեսկի երաժշտական դպրոցի, Շինուհայրի երաժշտական դպրոցի, Տաթևի «Զանգակներ» երգչախմբերի ավելի քան 150 սաների մասնակցությամբ:
Հունիսի 5-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի է ունեցել ևս մեկ հոգևոր համերգ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որը կիրառեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործելով Gemini ԱԲ-ն՝ աշակերտների հետ ստեղծեցինք «Թումանյանական հերոսները մեր օրերում» նախագիծը: Իմ հայտնաբերած «գաղտնիքը». երեխաներին հանձնարարեցի խմբագրել ԱԲ-ի…
Գրականության դասաժամը լավագույն հարթակն է բուլինգը որպես արատավոր երևույթ քննարկելու համար: Երբ մենք խոսում ենք կերպարների մասին, աշակերտներն իրենց ավելի ապահով են զգում՝ վերլուծելով «ուրիշի» ցավը, ինչն էլ ճանապարհ է…
Խաղը կենսաբանության ուսուցման գործընթացում ծառայում է որպես կատալիզատոր. այն արագացնում է բարդ գիտական տերմինների ընկալումը, կտրուկ բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը և սովորական դասասենյակը վերածում է իսկական փորձարարական լաբորատորիայի: Օրինակ՝«Ո՞վ եմ…
Մաթեմատիկական կրթության մեջ կարևորը ոչ թե տեսական գիտելիք տալն է, այլ աշակերտի մեջ վերլուծական մտածողություն և տրամաբանական հիմնավորում զարգացնելը: Խաղային մեթոդների կիրառումը թույլ է տալիս բարդ թվաբանական կամ երկրաչափական խնդիրները…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց