ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում՝ նվիրված «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին

Հունիսի 9, 2021
Մշակութային լուրեր

Հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ թանգարանում կիրականացնի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառման մեկնարկը կտրվի ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում կներկայացվեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահվող «Երկիր Նաիրի» վեպի նկարազարդումներից (Յուրի Բաղդասարովի աշխատանքները): Ցուցահանդեսին զուգահեռ՝ կընթանա գիտական քննարկում, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան գրողներ, գրականագետներ:

Ցուցահանդեսը Ե. Չարենցի տուն-թանգարանում կգործի մինչև հունիսի 20-ը, որից հետո թանգարանում կմեկնարկի «Չարենցի ծիածանված երազը՝ Երկիր Նաիրին» խորագրով կրթական ծրագիրը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար:

Եղիշե Չարենցը «Երկիր Նաիրի» վեպը գրել է մաս-մաս, ընդհատումներով (1921 թվականին Մոսկվայում ավարտել է «Քաղաքը և իր բնակիչները», 1922 թվականի աշնանը՝ «Դեպի Նաիրի», իսկ 1924 թվականի փետրվարին Երևանում՝ «Երկիր Նաիրի» մասերը), սակայն վեպն ունի պատմական ամբողջական հիմք ու շաղախ՝ վավերական հանգամանքներ, վավերական հերոսներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…