Այսօր հանրապետության ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները նշում են «Վերջին դասը»: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ հետևել է ավարտական միջոցառմանը: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. նրանց թվում է նաև դպրոցի շրջանավարտ Զարզանդ Ներսիսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ուսուցիչներին, ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է «Վերջին դասի» միջոցառմանը հետևել սահմանամերձ այս համայնքում:
«Այս տարի ավարտական միջոցառումն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ուսումնական տարին էլ սովորական չէր: Դուք՝ շրջանավարտներդ, և մենք՝ բոլորս, պետք է ցույց տանք, որ անցյալ տարվանից սովորել ենք գլխավոր դասը և պատրաստ ենք առաջ գնալ, միասին մեր երկրում կառուցել խաղաղ, արժանապատիվ և լուսավոր ապագա: Մաղթում եմ, որ ձեր կյանքի բոլոր հարաբերություններում և գործերում կարողանաք իրացնել այն լույսն ու ջերմությունը, որ ես զգացի ձեր յուրաքանչյուր բառից: Համոզված եմ՝ դուք կառուցելու եք այն երկիրը, որտեղ ապրելը երանություն է լինելու բոլորի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հաջողություն մաղթել շրջանավարտներին առաջիկա ավարտական և ընդունելության քննությունների գործընթացում:
Ժաննա Անդրեասյանը պատմել է՝ դեռևս պատերազմի ժամանակ տեղեկանալով, որ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում ուսուցիչները ձեռնամուխ են եղել զինվորների համար հաց թխելու գործին, համայնք այցելելու և ուսուցիչների հետ անձամբ շփվելու ցանկություն է ունեցել. «Սիրելի՛ ուսուցիչներ և աշխատակազմ, ես ձեր դպրոցի ջանքերը, ինքնակազմակերպվածությունն ու նվիրվածությունը տեսել եմ նաև պատերազմի ընթացքում: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար և վստահեցնում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունը շատ բարձր է գնահատում ձեր ջանքերը և անում է հնարավորը՝ ուսուցչի աշխատանքային պայմանները, ուսումնական ենթակառուցվածքները, նյութերը, ռեսուրսները բարելավելու համար: Համոզված եմ՝ միասին կարող ենք որակական փոփոխություններ կատարել և ունենալ մեր երազանքի դպրոցը, քանի որ երազանքի երեխաներն ու ուսուցիչներն արդեն իսկ ունենք»:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ, որտեղ ևս հետևել է ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով քոլեջի շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց գիտելիքներն ի նպաստ կդնեն մեր երկրի զարգացմանը. «Դուք ավարտում եք մի կարևոր փուլ, որում ստացած գիտելիքները և հմտությունները պետք է դառնան ձեր լուսավոր ապագայի և պետության զարգացման հենքը: Ձեզ բազում հաջողություններ եմ մաղթում՝ բոլոր ծրագրերի, նպատակների իրականացման համար: Վստահ եմ՝ քոլեջում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ի նպաստ եք դնելու մեր հայրենիքի զարգացմանը: Մենք դժվար օրեր ենք ապրում, բայց այս ժամանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրթությունը. այն պետք է լինի մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական բանալին: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ նաև դասախոսական կազմին, առանց ձեր նվիրված աշխատանքի մենք ցանկալի արդյունք չենք ունենա»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Կենսաբանությունը որպես կյանքի բացահայտում. Ինչպե՞ս առարկան դարձնել գրավիչ և կիրառելի» Ներածություն Կենսաբանությունը կյանքի մասին գիտություն է, սակայն հաճախ բարդ տերմինաբանությունն ու ծավալուն տեքստերը աշակերտների մոտ խլում են բնությունը ճանաչելու բնական…
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց