2021 թ. հունիսի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր հանձնակատարի Հայաստանի, Ադրբեջանի, Բեառուսի և արևելյան գործընկերության բաժնի (Unit for Armenia, Azerbaijan, Belarus & Eastern Partnership in EC DG NEAR) կազմակերպած առցանց հանդիպումը, որի ընթացքում Եվրոպական միության արևելյան գործընկերության մեջ ընդգրկված վեց երկրների մշակույթի ոլորտների պատասխանատուներին բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի և գործընկերների կողմից ներկայացվել է «ԵՄ-ն հանուն մշակույթի (EU4Culture)» տարածաշրջանային ծրագիրը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 7.85 մլն ընդհանուր գումարով տարածաշրջանային ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթը՝ որպես տարածքային և սոցիալական զարգացման շարժիչ ուժ: Հանդիպման ընթացքում «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի թիմի ղեկավար Անատոլի Բեիֆերտը ծրագիրն իրականացնող թիմի անունից ներկայացրել է ծրագրի նպատակները և դիմելու ընթացակարգը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհակալություն հայտնելով ծրագրի ներկայացման համար և կարևորելով մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական, սոցիալական և համայնքների զարգացման գործում: Նրա խոսքերով, ծրագրի իրականացումը մեծ պատասխանատվություն է տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համար և առանցքային նշանակություն կարող է ունենալ մարզերի համաչափ զարգացման առումով: Ա.Մարտիրոսյանը նոր նախագիծը կարևորել է մի քանի տեսակետից. համայնքները հնարավորություն են ստանում առաջատար դեր ստանձնել և զարգացնել իրենց մշակութային և ստեղծարար կարողությունները, ի հայտ է եկել տարածաշրջանում միջմշակութային երկխոսության զարգացման նոր ազդակ: Բացի դրանից, ծրագրի ինկուբացիոն բաղադրիչը լավ հնարավորություն է թե մշակույթի և ստեղծարար գործունեության ոլորտի քաղաքացիական հասարակության և թե հենց անհատ արվետագետների և մշակույթի գործիչների համար:
Տեղեկացնենք նաև, որ «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մայրաքաղաք չհամարվող բնակավայրերի (Հայաստանի պարագայում 15 հազար և ավելի բնակչություն ունեցող) մշակութային զարգացման համար՝ հիմքում դնելով մշակութային ժառանգությունը, միջմշակութային երկխոսությունը և մշակույթի ոլորտում տեղական կառավարման կարողանակությունների բարձրացումը:
Նախնական փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի հինգ քաղաք, որոնք կստանան մինչև 1000 եվրո դրամաշնորհ` ամբողջական հայտի մշակման համար: Հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեքը կստանան 30,000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Ի վերջո, յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ` իր ռազմավարության իրականացման համար: Դիմորդները կարող են գրանցվել և ներկայացնել իրենց հայտերը «Գյոթե ինստիտուտի» հայտերի ներկայացման հարթակում (GAP):
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ http://goethe-zentrum.am/hy/eu4culture/ հղումով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 4-րդ դասարանի աշակերտների համար խաղը դեռևս մնում է աշխարհը ճանաչելու ամենահզոր միջոցը: Ես հաճախ եմ օգտագործում LearningApps և Wordwall հարթակները՝ սովորական վարժությունները…
«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր շատ է խոսվում ձևավորող գնահատման մասին, բայց ինձ համար այն առաջին հերթին աշակերտի հետ ջերմ երկխոսությունն է: Կարևոր է, որ երեխան չվախենա սխալվելուց և գիտակցի, որ իր…
Ներածական տեքստի սևագիր. «Հարգելի՛ գործընկերներ, յուրաքանչյուրս էլ գիտենք, թե ինչ լարվածություն է առաջացնում դասալսումը, երբ այն դիտարկվում է որպես "գնահատման" գործիք: Մ/մ ղեկավարներս և տնօրենության ներկայացուցիչներս հաճախ բախվում ենք այս…
Ինչպիսի սերունդ է ձևավորում պատմության և հասարակագիտության ուսուցիչը Հարգելի՛ գործընկերներ, նոր չափորոշիչը մեզանից այլևս «փաստեր անգիր անող» սերունդ չի ուզում: Մեր առջև խնդիր է դրված ձևավորել կարողունակ քաղաքացի, որը. Քննադատաբար…
Ցանկանում եմ կիսվել այս հետաքրքիր «Ֆիշբուոն» (Fishbone) մեթոդի կիրառմամբ, որը ստացել է «Fishbone Diagram» (ձկան կմախքի գծապատկեր) անվանումը: Գծապատկերի կառուցվածքային հիմանական բաղադրիչներն են. Գլխի հատված. այստեղ զետեղվում է վերլուծվող նախադասությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց