Այսօր աշխարհում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում: Գիտության ու տեխնիկայի ընձեռնած նորանոր հնարավորությունները մտնում են հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներ առանց բացառությամբ, այդ թվում նաև՝ կրթական ոլորտ:
Մանկավարժական գիտության, կրթական նոր տեխնոլոգիաների զարգացումն էլ ավելի է խթանում դասավանդման նոր մեթոդների, ուսուցման նոր ձևերի մշակմանը:
Խնդիր է առաջանում սովորողի՝ մասնագիտություն ընտրելու հարցում: Այս նպատակով, կարծում եմ, պետք է կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ` դասընթացներ, զրույցներ, այցելություններ տարբեր մասնագիտական կենտրոններ…
Սովորողը մասնագիտության ընտրության հարցում հստակ կողմնորոշվելու հետ միասին պետք է իմանա նաև, որ մասնագիտության ընտրությունը միայն կեցության պայմանների բարելավում չէ. մասնագիտությունը նաև բնավորություն է կերտում: Մասնագիտություններին ծանոթանալու, մասնագիտության ընտրության նկատմամբ կողմնորոշումն ավելի խորացնելու նպատակով Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկների, ուսումնական գծով տնօրենի տեղակալ Հ. Հակոբյանի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանի ուղեկցությամբ հերթական այցելությունն են կատարել այս անգամ Հրազդանում գործող երիտասարդական մարզա-մշակութային ուսումնական կենտրոն /ԵՄՄՈՒԿ/:
ԵՄՄՈՒԿ-ում իրականացվում են մի շարք դասընթացներ տարբեր մասնագիտությունների գծով: Մասնավորապես՝ խոհարարական գործ և ձևավորում, կար ու ձև, վարսահարդարում և այլն:
Աշակերտները ծանոթացել են խմբերի կատարած և խմբերում կատարվող աշխատանքներին, լսել խմբավարների բացատրությունները մասնագիտությունների առանձնահատկությունների, առավելությունների և արդյունավետության մասին, տեսել բոլոր խմբերում ստեղծված լավագույն աշխատանքները: Նրանցից շատերի մոտ նույնիսկ ցանկություն է առաջել 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընտրել այս կամ այն մասնագիտությունը:
Իհարկե, մասնագիտական կենտրոն կամ կենտրոններ մեկ այցելությամբ կամ մեկ դասընթացի կազմապերպմամբ չի որոշվում մասնագիտության ընտրությունը: Այն պետք է լինի շարունակական:
Բազմաբնույթ աշխատանքների, ուսումնասիրությունների, տարբեր մասնագիտական կենտրոններ, արտադրամասեր այցելությունների միջոցով միայն կարելի է ձևավորել մասնագիտության ընտրության գործոնների, բաղադրիչների վերաբերյալ գիտելիքների հաղորդման ու մասնագիտության ընտրության գործում դրանց արդյունավետ կիրառության կարողությունները:
Մ. Զաքարյան
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան