Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մրցույթի նախորդ տարիների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016 թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։
Մրցույթի ժյուրին գլխավորելու է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ, Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, թավջութակահար, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բուխման-Մեթա երաժշտական դպրոցի միջազգային կապերի գծով ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր Փիթեր Սթարքը, դիրիժոր, «Ջորմա Պանուլա» դիրիժորության մրցույթի նախագահ Ժորմա Պանուլան, «IMG Artist» ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պավել Կոգանը։
Մրցութային փուլերի ընթացքում մասնակից դիրիժորների մեկնաբանմամբ, ի թիվս այլ գործերի, կներկայացվեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որն արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այդ կառույցի չափորոշիչներով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…