ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածի հեքիաթային վայրի։
Ժամը 16:00-ից Ա. Խաչատրյանի արձանի շրջակայքում կբացվի մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք: Տաղավարներում «Անտարես», «Զանգակ» և «Արևիկ» հրատարակչությունները խաղերի և այլ ինտերակտիվ միջոցառումների միջոցով երեխաներին կներկայացնեն ցուցադրվող բազմազան ու գունեղ մանկական գրականություն։ Երեխաները կհանդիպեն գրքերից «փախուստի դիմած» հերոսներին, կզրուցեն ու կխաղան նրանց հետ, կկերպարանափոխվեն, կնկարեն մոլբերտների վրա։ Ցուցահանդես-վաճառքը կտևի մինչ ուշ երեկո։ Ժամը 17:00-ից նույն տարածքում դերասան-խաղավարների միջոցով կկազմակերպվեն ազգային խաղեր, պաղպաղակի և քաղցրավենիքի հյուրասիրություն («Հեփիում» զվարճանքների կենտրոնի մասնակցությամբ)։ Ժամը 18։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքից կհայտնվի անսպասելի անակնկալը, որը երեխաների տոնը կվերածի իրական հեքիաթի («Ալեքս Ռիթեյլ Քամփնի» ընկերության աջակցությամբ)։ Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի «Գտնված մեղեդի» խորագրով համերգը։ Կհնչի երաժշտություն՝ Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական սիրված մուլտֆիլմերից: Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներին կմիանան «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները» (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Գունեղ և հետաքրքիր պատմություններով կներկայացվեն կատարվող ստեղծագործությունները: Երաժշտական ստեղծագործությունների կատարման ընթացքում կցուցադրվեն մուլտֆիլմերից հատվածներ: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Ազատության հրապարակում լուսանկարների միջոցով կներկայացվի 65 տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված, լավագույն մանկական հաղորդաշարերի պատմությունը:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության կենտրոն. Զվարճալի դասական երաժշտություն
Հունիսի 1-ին՝ ժամը 20:30-ին, բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգի՝ զվարճալի դասական երաժշտություն ունկնդրելու:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի ազգային նվագարանների մասին կրթական ծրագիր, ինչպես նաև կցուցադրվեն դասական երաժշտության հիման վրա նկարահանված սիրված մուլտֆիլմեր:
«Ցուցանմուշները պատմում են. արի ստեղծագործենք միասին» խորագրով միջոցառում՝ Հայաստանի պատմության թանգարանում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ հունիսի 1-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանը կիրականացնի «Ցուցանմուշները պատմում են. արի ստեղծագործենք միասին» խորագրով միջոցառում՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների սաների հետ համատեղ:
Նախագծի շրջանակում սաներն իրենց ստեղծագործական փորձով կկիսվեն փոքրիկների հետ, հնարավորություն կունենան Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների կրկնօրինակների և լուսանկարների, ինչպես նաև վարպետաց դասի միջոցով ծանոթանալու հայկական գորգագործության, փայտագործության, քանդակագործության, խեցեգործության, մանրանկարչության, գեղանկարչության և սվաստիկայի գաղտնիքներին:
ԳԱԹ. «Պատանի» ակումբ. «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Գրականության և արվեստի թանգարանն առաջարկում է մի շարք ինտերակտիվ միջոցառումներ՝ փոքրիկ այցելուների համար:
Ժամը 12:00-ին հանդիսականների ներկայությամբ կբեմադրվի «Պապն ու շաղգամը», «Չարի վերջը» և «Կիկոսի մահը» ստվերների թատրոնի ինտերակտիվ ներկայացումների շարքը:
Ժամը 14:00-ին «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրության բացմամբ կազդարարվի «Պատանի» ակումբի մեկնարկը: Ցուցադրության կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ակումբի անդամ փոքրիկները:
Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը փոքրիկ արվեստասերների համար կիրականացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմի դիտում: Մուլտֆիլմը ներկայացնում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված՝ Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմությունը: Ժամը 15:00-ին փոքրիկները հնարավորություն կունենան նաև մասնակցելու «Ալմաստը փոքրիկների համար» տիկնիկային ներկայացմանը, որը հագեցած է ձայնային և լուսային էֆեկտներով:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան. «Տեսնող սրտեր» հոբելյանական մենահամերգ
Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենա ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. Երեխաները՝ երեխաների համար
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով համերգ։ Ելույթ կունենա «Չայկովսկի» կամերային նվագախումբը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն
Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-16:00-ն, գրադարանում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ: Երեխաները կդիտեն տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», հաջորդիվ նրանց մասնակցությամբ «Մանկության մոլորակ» խորագրով տեղի կունենան նկարչություն և կավճանկարչություն: Երեխաները ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի, Օլգա Դարյանի ստեղծագործությունների հիման վրա նկարազարդումներ կանեն: Այնուհետև տեղի կունենա «Գագիկն ընկել է երազների գիրկը» գրքի ինտերակտիվ խաղ-քննարկումը հեղինակ Աննա Ասլանյանի հետ: «Հեքիաթապատումների շարք» խորագրի շրջանակում դերասան Ստեփան Շահինյանը երեխաների համար հեքիաթ կպատմի, և կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

Ազգային գրադարանը սիրով հրավիրում է բոլոր փոքրիկներին՝ օրը նշելու ուրախ մոլորակի մանուկների հետ
Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում համերգային ծրագրով հանդես կգան «Մանուկների մոլորակ» գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաները (կենտրոնի հիմնադիր՝ Անուշ Խաչատրյան, գեղարվեստական ղեկավար, մանկական երգերի հեղինակ` Զառա Սարիբեկյան):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…

Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: