ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին, վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և 2019 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները:
Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նիստին ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առողջ ֆինանսներ ունենալու մշակույթը պետք է դրվի դեռևս վաղ հասակում:
«Դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրումն առանցքային կարևորություն ունի հետագա սերունդների շրջանում ֆինանսական բարեկեցության համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և վարքագիծ ձևավորելու համար։ Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Այս տարի ֆինանսական կրթությունն արդեն կներդնենք ՀՀ բոլոր դպրոցներում»,- փաստել է փոխնախարարը։
Ծրագրի կարևորությունն ամփոփել է նաև հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղարամանյանը. «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չի կարող միայնակ հասնել ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճին: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը»:
Նիստին ազդարարվել է նաև «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագրի մեկնարկը: Համաճարակով պայմանավորված ՝ ծրագիրն իրականացվում է առցանց: Այն ներառում է մրցույթներ, առցանց սեմինարների շարք, ֆինանսատնտեսական խաղ-մրցույթ, փողի միջազգային շաբաթ և այլ միջոցառումներ:
Նշենք, որ 2014-2019 թթ. իրականացված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել: «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում սեմինարներ են կազմակերպվել Հայաստանի 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2518 անձ: «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը 5 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 15000 մասնակից:
2021-25 թթ. ընթացքում շարունակվելու են ֆինանսական կրթման ծրագրերը՝ դպրոցականների, ուսանողների, աշխատողների, գյուղաբնակների, կանանց և ընտանիքների, միգրանտների և լայն հանրության համար։ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Կներդրվի նաև ուսուցիչների համար էլեկտրոնային ուսուցման հարթակ։ Արդյունքում՝ ՀՀ բոլոր մարզերի 1402 դպրոցների մոտ 10000 ուսուցիչներ հնարավորություն կստանան անհատական մոտեցմամբ շարունակաբար վերապատրաստվել, սովորել իրենց գործընկերներից և դասը մատուցել ժամանակին համահունչ մեթոդներով։
Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների համագործակցությամբ՝ պետական գերատեսչություններ և ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ու միջազգային դոնոր ընկերություններ։ Դրանց թվում են՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, Կրթության տեսչական մարմինը, Երևանի քաղաքապետարանը, Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունները, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավտոապահովագրողների բյուրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, «ԱՅԲ» կրթական հիմնադրամը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը», Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամը, «ԱՔՌԱ» վարկային բյուրոն, Հայաստանի ֆոնդային բորսան, Կենտրոնական դեպոզիտարիա «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգը, Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց