ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Էլեն Խաչիկյանը միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

Մայիսի 27, 2021
Մշակութային լուրեր

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում կայացած MAY MUSIC CUP միջազգային երաժշտական մրցույթին: Պատանի դաշնակահարուհին սոլո դաշնամուր, 11-13 տարիքային խմբում արժանացել է առաջին մրցանակի: Մրցույթն անցկացվել է 2021 թ. մայիսի 17-22-ը՝ 2 փուլով, մասնակցել են 18 երկրի 106 երիտասարդ երաժիշտներ:

Ժյուրիի կազմն ընդգրկում էր վաստակաշատ երաժիշտներ Ղազախստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Հայաստանից: Ժյուրիի նախագահն էր ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը (Հայաստան):

Մրցույթին հաջողությամբ ելույթ է ունեցել նաև մեր մյուս հայրենակցուհին՝ դաշնակահարուհի Վարդիթեր Սահակյանը, ով 20 և բարձր տարիքային խմբում արժանացել է Գրան պրի (բարձրագույն) մրցանակին:

Տեղեկացնենք, որ May music cup միջազգային երաժշտական ամենամյա մրցույթն անցկացվել է 4-րդ անգամ: Այն կազմակերպվում է «Intelect Academia Dominanta»-ի կողմից: Մրցույթը ներառում է 5 տարիքային կատեգորիաներ՝ 8-ից մինչև 35 տարեկան երաժիշտ-կատարողների համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…