Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ 35, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 41 ուսանող և շրջանավարտ: Այսօր երկու բուհերում տեղի են ունեցել զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:
ՀՊՄՀ-ի բակում տեղադրվել է հուշարձան-խաչքար, որը բերվել է Արցախից. այն Ծիծեռնավանքի մասունքներից է՝ թվագրված 1601 թվականով։ Խաչքարի օծման կարգն իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Հուշակոթողի օծման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Օծման արարողությունից հետո մասնակիցները՝ ուսանողներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ, երթով շարժվել են դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյա հերոսների հիշատակին:
ՀՖԿՍՊԻ նախաձեռնությամբ էլ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է բուհի «Անմահ գնդի» հիշատակը ոգեկոչող «Խնկարկում» միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Կարեն Թռչունյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:
ՀՖԿՍՊԻ նախկին և ներկա ուսանողները, այդ թվում՝ պատերազմի մասնակից, իրենց կատարումներով հարգել են զոհերի հիշատակը, իսկ բուհի գիտխորհդի որոշմամբ՝ զոհված ուսանողների հարազատներին հանձնվել են «Հավերժ ուսանող» խորագրով դիպլոմներ: Նշենք նաև, որ ՀՖԿՍՊԻ-ն նախաձեռնել է զոհերի հիշատակին նվիրված հուշամրցաշարեր, որոնք կրելու են ամենամյա բնույթ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: