2015 թվականի ապրիլին Միավորված ազգերի կազմակերպության հանրային տեղեկատվական վարչության երևանյան գրասենյակը հայտարարել էր նկարների մրցույթ «Ազատություն» վերնագրով:
Մրցույթին մասնակցել էին նաև Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի մի քանի աշակերտներ: Եվ ահա 2016 թվականի նոյեմբերի 25-ին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արուսյակ Գրիգորյանը մեծ ուրախություն ապրեց, երբ նրան զանգահարեցին ՄԱԿ-ի գրասենյակից և տեղեկացրին, որ նրա նկարը ճանաչվել է լավագույններից մեկը, տեղ գտել «Մարդու իրավունքների զույգ դաշնագրերի մասին համառոտ» գրքույկում, իսկ ինքն էլ հրավիրվում է մասնակցելու ՄԱԿ-ի գրասենյակի միջոցառմանը:
Արուսյակը պատմում է. «Դեկտեմբերի 6-ին ես իմ քույրիկների և հայրիկիս հետ եղանք ՄԱԿ-ի գրասենյակում: Հերթով նշեցին հաղթող նկարները և նվերներ հանձնեցին աշակերտներին, որից հետո մենք դիտեցինք «Ազատություն» վերնագրով մի փոքրիկ ֆիլմ: Հյուրասիրությունից հետո մեզ հետ կատարեցին խմբային աշխատանք: Մենք հաշվեցինք 1-2, բաժանվեցինք 2 խմբի` ծնողների և աշակերտների: Մենք պետք է օգնեինք հաշմանդամություն ունեցող որևէ մեկին: Մեր խումբը վերցրել էր հենաշարժողական դժվարություն ունեցող մարդու, իսկ մեծերի խումբը` խուլ և կույր մարդու: Մենք հարցերին: Բավականին երկար բանավեճից, հարցերից հետո, որը տալիս էր նաև հանդիսատեսը, մենք հաջողություններ գրանցեցինք և սովորեցինք, թե ինչպես պետք է օգնել կյանքի դժվար պայմաններ ունեցող մարդկանց»:
Աշակերտները ուշադրությամբ և սիրով լսեցին Արուսյակի պատմությունը, ծանոթացան ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին, ուսումնասիրեցին գրքույկը, իրենք էլ փորձեցին կազմակերպել խմբային աշխատանք, հասկացան, որ պետք է օգնել մարդկանց, որպեսզի դժվար պայմաններում քեզ էլ գան օգնության:
Դպրոցի տնօրենությունը, ուսուցիչները և աշակերտները շատ ուրախ էին Արուսյակի հաջողությամբ և որոշեցին հետագայում ևս սիրով մասնակցել նման միջոցառումների:
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց