Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ:
Արտոնություններ
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները՝
Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման հավելվածի 91-րդ կետով սահմանված՝ բանակից զորացրվածների արտոնությունից: Ըստ այդմ` մինչև հուլիսի 31-ը զորացրվողները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով, ինչպես նաև իրավունք ունի դիմել ընդունելության քննություններին մասնակցելու համար:
Տեղեկանք զորամասից
Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ իրենց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Զինծառայողը կամ զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված լիազորված անձն առցանց եղանակով հայտագրվում է dimord.am կայքում՝ նշելով արտոնության տեսակը, իսկ տեղեկանքը ուղարկում է բուհի ընդունող հանձնաժողովին:
Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը կամ լիազորված անձը լիազորագրում նշում է բուհը, ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը: Զորակոչվելուց առաջ քննություն հանձնած և համապատասխան վկայագիր ունեցող զինծառայողը լիազորագրում նշում է մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկաները, գնահատականները և մասնագիտությունը:
Լիազորված անձի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցներում կապահովվի անհրաժեշտ օժանդակություն` ընդունելության դիմում-հայտերի լրացման հարցում, ինչպես նաև կտրամադրվի ԳԹԿ անձնական համար (անձնական համար տրամադրող դպրոցների ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/files/files/2021-04-07/6876fa6864bd9798dcc87109104721ef.pdf):
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները dimord.am կայքում գրանցվելու համար ներկայացնում են՝
• զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը (կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը), տեղեկանքը ստորագրում և կնիքում է զորամասի հրամանտարը,
• զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ անձնական համար ստանալու և այդ անձնական համարով dimord.am կայքում գրանցվելու համար (կից ներկայացվում է լիազորագրի նմուշը):
• dimord.am կայքում ներբեռնում են` 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկար, վճարման կտրոնի փոխարեն` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը:
Ովքեր կարող են դիմել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը
Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 14 կետի` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, բացի զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներից, դիմում-հայտ են ներկայացնում նաև ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց