Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ:
ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով:
«Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հասցեական վերապատրաստումների ընթացքում այս տարի վերապատրաստվել են շուրջ 550 ուսուցիչներ: Հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևանը: Վերապատրաստման հնգօրյա դասընթացների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների և ծանոթանում հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծման առանձնահատկություններին:
Վերապատրաստումների արդյունքում Հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://heravar.armedu.am, ներառված է ՏՀՏ վերապատրաստումների մուդլ հարթակը՝ https://icttraining.armedu.am, որտեղ մեկտեղված են տարբեր առարկաների մեծաթիվ դասընթացներ: Դրանք պատրաստել են վերապատրաստումներ անցած մանկավարժները՝ ՏՀՏ գործիքների օգնությամբ: «Կրթական ծրագրերի կենտրոնն» ամենօրյա դիտարկման է ենթարկում այդ դասընթացները, որոնք ֆիլտրվում են և յուրաքանչյուր օր նորացվում: Հատկանշական է մայրաքաղաքում և մարզերում վերապատրաստումների կազմակերպման վայրի ընտրությունը: ԾԻԳ-ի ներկայացուցչի հավաստմամբ՝ դպրոցների ընտրությունը պայմանավորված է դրանց տեխնիկական հագեցվածությամբ: Վարկային նախորդ ծրագրի շրջանակում վերոնշյալ դպրոցներին «Կրթական ծրագրերի կենտրոնը» տրամադրել է անհրաժեշտ համակարգչային շարժական դասարաններ, որոնք ներառում են 22 դյուրակիր համակարգիչ՝ լոկալ ցանց ստեղծելու հնարավորությամբ, և ինտերակտիվ գրատախտակ:
Նշենք, որ վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ. մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի ուսուցիչների վերապատրաստում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 4-րդ դասարանի աշակերտների համար խաղը դեռևս մնում է աշխարհը ճանաչելու ամենահզոր միջոցը: Ես հաճախ եմ օգտագործում LearningApps և Wordwall հարթակները՝ սովորական վարժությունները…
«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր շատ է խոսվում ձևավորող գնահատման մասին, բայց ինձ համար այն առաջին հերթին աշակերտի հետ ջերմ երկխոսությունն է: Կարևոր է, որ երեխան չվախենա սխալվելուց և գիտակցի, որ իր…
Ներածական տեքստի սևագիր. «Հարգելի՛ գործընկերներ, յուրաքանչյուրս էլ գիտենք, թե ինչ լարվածություն է առաջացնում դասալսումը, երբ այն դիտարկվում է որպես "գնահատման" գործիք: Մ/մ ղեկավարներս և տնօրենության ներկայացուցիչներս հաճախ բախվում ենք այս…
Ինչպիսի սերունդ է ձևավորում պատմության և հասարակագիտության ուսուցիչը Հարգելի՛ գործընկերներ, նոր չափորոշիչը մեզանից այլևս «փաստեր անգիր անող» սերունդ չի ուզում: Մեր առջև խնդիր է դրված ձևավորել կարողունակ քաղաքացի, որը. Քննադատաբար…
Ցանկանում եմ կիսվել այս հետաքրքիր «Ֆիշբուոն» (Fishbone) մեթոդի կիրառմամբ, որը ստացել է «Fishbone Diagram» (ձկան կմախքի գծապատկեր) անվանումը: Գծապատկերի կառուցվածքային հիմանական բաղադրիչներն են. Գլխի հատված. այստեղ զետեղվում է վերլուծվող նախադասությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց