ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից: Մինչ օրս stugum.emis.am կայքի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող շուրջ 14.000 երեխաների և նրանց ծնողների տվյալների համապատասախանությունը: Ստուգման համակարգից օգտվող շահառուների ակնկալվող թիվը, սակայն, շուրջ 25 հազար է, հետևաբար ակնկալվում է, որ առաջիկա օրերին առավել մեծ կլինի ակտիվությունը` ծնող-երեխա կապը հաստատող տվյալների համապատասխանությունը ստուգելու առումով: Այս մասին «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: Օգտվելով առիթից՝ նա ծնողներին կոչ է արել հետագա խնդիրներից խուսափելու համար տվյալների ստուգումն իրականացնել մինչև մայիսի 31-ը:
Տվյալների ստուգմանը կհաջորդի բուն հայտագրման փուլը, որը հունիսի 1-ից կսկսվի hayt.emis.am համակարգի միջոցով: Առաջին փուլում մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Առցանց հայտագրման գործընթացը պարտադիր է ՀՀ բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:
«Երեխայի և ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ կարող է պարզվել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չի տա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է հնարավոր չարաշահումներից զերծ մնալու նպատակով»,- նշել է Արտակ Պողոսյանը:
Անդրադառնալով համակարգի գործունեությանն առնչվող հնարավոր խնդիրներին` Արտակ Պողոսյանը փաստել է՝ և՛ տվյալների ստուգման, և՛ հայտագրման կայքերն աշխատել ու աշխատում են անխափան: Այլ հարց է, որ կան դպրոցներ, որտեղ տեղերը համալրվում են շատ արագ` ընդհուպ համակարգը բացվելուց 40 վայրկյան անց արդեն տեղ չի լինում. «Այդ հսկայական հոսքի դեպքում անգամ գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների»:
Ամեն դեպքում, երբ որևէ դպրոցում տեղերը սպառվում են, և ծնողը չի հասցնում գրանցվել, պետք է մեկ այլ դպրոց ընտրել, որտեղ դեռևս տեղերը սպառված չեն:
Արտակ Պողոսյանը նշել է, որ մայիսի 24-ից տվյալների ստուգման և հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում գտնվողների համար:
«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի՝ այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են և՛ տվյալները ստուգել, և՛ սահմանված ժամկետներում հայտագրել: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին. եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, խնդրում եմ, մի՛ հայտագրեք երեխաներին, որովհետև հետո դա մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ՝ հրամանագրել երեխային առաջին դասարան, թե չհրամանագրել: Բացի դրանից` նկատի ունեցեք, որ այդ դեպքում դուք զբաղեցնում եք մեկ այլ երեխայի տեղը»,- նշել է նա:
Արտակ Պողոսյանի խոսքով՝ հայտագրման առցանց գործընթացի նպատակը ի սկզբանե եղել է տարիներ ի վեր ծառացած խնդրի լուծումը, այն է` դպրոցի ընտրության հարցում բոլորի համար ապահովել մեկնարկային հավասար հնարավորություններ. «Նախ՝ այս համակարգով որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանքը վերացել է: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե՞ այդպես ասվում էր ծանոթ-բարեկամների երեխաներին տեղավորելու համար: Առցանց համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի՝ լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Ընդ որում՝ երբեմն ստիպված էին այդ քայլին գնում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս լիցենզիայում սահմանված տեղերից ավելի երեխա ընդունել: Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէ խախտել լիցենզավորման կարգը»:
Արտակ Պողոսյանը նաև փաստել է, որ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի գործարկման արդյունքներն արդեն նկատելի են: Անցած երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանում և մյուս քաղաքային համայնքների նախկին գերծանրաբեռնված դպրոցներում որոշակի բեռնաթափում կա:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…
Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց