«Մեր մեծերը» միջոցառումների շրջանակում Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված սփյուռքահայ գրող Վահե Հայկի ծննդյան 120- ամյակին: Միջոցառումն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սիմոնյանը յոթերորդ բ դասարանի աշակերտների միջոցով:
Դասասենյակում փակցված էր արևմտահայ գրողների նկարները, որոնց շարքում նաև՝ Վ. Հայկի նկարները: Աշակերտները բացահայտեցին Վ. Հայկին որպես արևմտահայ գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան, քաղաքական գործիչ, հայապահպան և հայրենասիրական ստեղծագործությունների հեղինակ:
Դասն սկսվեց: Սովորողները ներկայացրին գրողի կենսագրությունը, ապա հակիրճ ներկայացվեց կորուսյալ հայրենիքի պատկերը, օտար միջավայրի ազդեցությունը տարագիր հայերի հոգեբանության վրա,նրանց պայքարը ազգային նկարագրի պահպանման համար:
Սկսվեց «Կաթիդ փարան չմոռնա՛ս, մամա՛» պատմվածքի գրական դատը:
Հաղորդավար Շահանե Խաչատրյանը նախ համառոտ պատմեց ստեղծագործության բովանդակությունը, ապա Սերյոժան, Էդուարդը, Արտյոմը, Անահիտը, էրիկը սկսեցին դատավարությունը: Մասնակիցները բարեհաջող կատարեցին իրենց դերը, հրաշալի էին խոսում արևմտահայերեն: Զգայացունց էր աշակերտների կողմից ներկայացվող կերպարների բնութագրումը :
Փոխտնօրեն Գ. Գրիգորյանը հարցեր ուղղեց ունկնդիրներին` պարզելու ինչ ազդեցություն է գործել պատմվածքը նրանց վրա:
Պատասխանը միանշանակ էր. բոլորին համակել էր անզոր ու խեղճ ծեր մոր նկատմամբ անսահման սերը, խղճահարությունը և ատելությունը դեպի անհոգի ու անսիրտ նպարավաճառը:
Տեղի ունեցավ առողջ բանավեճ աշակերտների միջև:
Վերջում հնչեց Շ. Պետրոսյանի կատարմամբ «Պատրանքի թևով» երգը, որը մեկ անգամ ևս հուզեց ներկաներին:
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց