Մայիսի 7-ին Կապանի N 5 հիմնական դպրոցում կազմակերպվեց դպրոցում սովորած, 44 օրյա պատերազմում «Զոհված հայորդիների հիշատակի ոգեկոչման» արարողակարգ:
Նախօրեին հիմնվեց պատանի Երկրապահ ակումբ, որին անդամագրվեցին 8-րդ դասարանների սաները և ստանձնեցին նահատակների Փառքի փառաբանման երդմնակալությունը:
Հայրենապաշտության բարոյական պարտավորվածությամբ 1-ին «ա», 2-րդ «ա», 2-րդ «բ», 3-րդ «ա», 3-րդ «բ», 3-րդ «գ», 5-րդ «գ», 6-րդ «ա», 6-րդ «գ», 7 –րդ «գ», 8-րդ «ա», 8-րդ «բ» դասարանների դասղեկները հավատարմագրվեցին սրբազան պատերազմում ընկածների անմահության խնկարկմանը: 3-րդ «բ» դասարանի ձեռամբ կառուցվեց ու ձևավորվեց Անմահության Պուրակ:
Յուրաքանչյուր դասարանից ընտրված ներկայացուցչական խմբեր այցելեցին ընտանիքներ, մտերմիկ զրույց ունեցան հարազատների հետ և հրավիրատոմս հանձնեցին:
Արարողությունը մեկնարկվեց անվանական ծառատունկով, որին մասնակցեցին կցագրված դասարանները: Նշվածին հաջորդեց «Փառքի սրահի» պաշտոնական բացումը, այնուհետև հյուրերը հրավիրվեցին նիստերի դահլիճ, որտեղ «Պատանի երկրապահ» ակումբի զինվորիկները մատուցեցին գրական-գեղարվեստական համադրույթ:
Հուզական ու տաքուկ մթնոլորտում կանխորոշվեց օրվա գաղափարը՝ ՈՉ ՄԻ ԹՌԻՉՔ ԻԶՈՒՐ ՉԷ, ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԵՑՙ ՍԱՀՄԱՆ ԳԾՎԵՑ… ԿՊԱՀԵՆՔ:
Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել են ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Կապանի N զորամասի հրամկազմը, Փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանը «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, երկրապահներ, «Բաղաբերդ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վարդուհի Օհանջանյանը, նահատակված հայորդիների ընտանիքների անդամներ, շրջանավարտներ:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց