Ավանդական կարատեն սպորտ չէ, մարտարվեստ է, ասում է ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբի ղեկավար, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ու բացատրում՝ մարտարվեստը միևնույն ժամանակ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական, և՛ փիլիսոփայական հենք ունի:
«Կարատեն դաստիարակություն է։ Այստեղ սովորեցնում են հարգել իրար, ինքնապաշտպանվել, լինել պատրաստված ցանկացած խնդիրների դեպքում, հարգել ու պատասխանատու լինել հայրենիքի հանդեպ։ Ավանդական կարատեն ոչ մի կերպ կապ չունի ու չի ուսուցանում ագրեսիա», – ասում է նա։
Նարեկ Իսկանդարյանը կարատեով զբաղվում է 24 տարի։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտւը՝ կինեզիոլոգիա մասնագիտությամբ։ Ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբը հիմնադրվել է 2005թ․–ին։ Այսօրվա դրությամբ այն 250 սան ունի։ Ակումբի սաների թվում են Հայաստանի բազմակի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։
«Ակումբ կարելի է հաճախել 3,5 տարեկանից։ Ունենք հատուկ՝ կարատեի նախապատրաստական խմբակ։ Տարիքային վերին շեմի սահմանափակում չկա։ Քանի որ կինեզիոլոգ եմ, կարողանում եմ ճիշտ գնահատել թեկուզ տարեցների ֆիզիկական վիճակը, այնուհետև սկսել մարզել», – ասում է Նարեկը։
Սենսեյը նշում է՝ կարատեն մարդու մեջ դաստիարակում է հատկանիշներ, որոնք նրան պետք են գալու ամբողջ կյանքի ընթացքում։
«Կարատեով զբաղվողները լինում են կարգապահ և կարողանում են արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։ Ավանդական կարատեի ֆեդերացիայում այսօր ունեք 1500–ից 2000 մարդ ու ես կարծում եմ, եթե ամբողջ Հայաստանում լիներ 10, 20 կամ 50 հազար կարատեիստ, միանշանակ շատ հարցերի ելքեր կփոխվեին, քանի որ թեկուզ վերջին պատերազմում մեզ, երևի թե, պակասեց նաև կարգապահությունը», – ասում է Նարեկը։
Մանրամասները՝ Erit.am-ի տեսանյութում։
Նյութի աղբյուրը. Երիտասարդ պորտալ
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց