ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության սկիզբ

Դեկտեմբերի 8, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի աշխորհուրդը հրավիրել էր Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի աշխորհրդի նախագահին և անդամներին դպրոցի կազմակերպիչ Աիդա Սարուխանյանի գլխավորությամբ: Այդ օրը դպրոցում նաև անց էր կացվում Կարմիր խաչի ընկերության կողմից իրականցվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում «Աղետները երեխաների աչքերով» նկարչական մրցույթը, որին ներկա եղան հյուրերը, հետևեցին երեխաների աշխատանքին:

Դպրոցի տնօրենի տեղակալ Գ.Հակոբյանը նրանց ծանոթացրեց դպրոցին, ներկայացրեց վերջին տարիների հաջողությունները, որից հետո աշխորհրդի նախագահ Գ. Քալաշյանը հյուրերի հետ շրջեցին դպրոցում, ծանոթացան դասարանների ձևավորմանը, եղան գրադարանում, ինֆորմատիկայի կաբինետում:

Երկու դպրոցների աշխորհրդի անդամները պայմանավորվեցին հետագա համատեղ աշխատանքների մասին: