ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մայիսի 10-ին կազմակերպել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով «Գլոբալ Կամպուս» միջազգային երկօրյա գիտաժողովը։
Գիտաժողովին բացման խոսքով առցանց հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին և գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը՝ նա հատկապես ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը երեխաների ու մարդկության հետագա կենսագործունեության վրա առաջնահերթ քննարկելու կարևոր թեմաներից են։ Բանն այն է, որ այդ համատեքստում կուտակվող գիտելիքն ու փորձառությունը միտված են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և մոլորակը պահպանելուն:
Ժ. Անդրեասյանը փաստել է նաև, որ կլիմայի փոփոխության թեման ներառված է հանրակրթական պետական չափորոշիչներում. «Ընդհանրապես հանրակրթության պետական չափորոշիչներում առանձնահատուկ ընդգծվում են կլիմայի փոփոխության և դրա վերաբերյալ գիտելիքի, կարողությունների դերը դպրոցում, դրա ուսուցանումը, իրազեկվածության բարձրացումը: Այս ուղղությամբ քայլերը նոր չեն, բազմաթիվ նախաձեռնություններ ունենք, որ իրականացնում ենք մեր գործընկերների հետ: Մասնավորապես ցանկանում եմ նշել մի կարևոր համագործակցության մասին, որ իրականացրել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ՝ սկսած 2017 թ․-ից: Դա «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրն էր, որը տարածաշրջանային կարևոր ծրագրի մաս էր և իրականացվում էր մի շարք երկրներում: Ունեցել ենք զգալի արդյունքներ, օրինակ՝ «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի հավաքածուն՝ 2-12-րդ դասարանների աշակերտների համար»:
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ա. Իսրայելյանը ևս շնորհավորել է գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ՝ արժևորելով ներկա և հատկապես ապագա սերունդների բնապահպանական անվտանգության հարցերի քննարկումը, քանի որ կլիմայի փոփոխությունը դիտարկվում է որպես երեխաների առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկը:
Գիտաժողովին մասնակցել են «Գլոբալ Կամպուս» յոթ տարածաշրջանային ծրագրերի և միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային փորձագետներն ու ուսանողները: Հատուկ զեկույցներով հանդես են եկել Right for Livelihood Award-ի դափնեկիր Ննիմո Բասեն, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդը՝ «Առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրացման հաջող փորձառությունը երեխայակենտրոն մոտեցման համատեքստում» թեմայով: Հետխորհրդային տարածաշրջանի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել պանելային քննարկում «Կլիմայի փոփոխությունը երեխաների իրավունքների համատեքստում»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց