ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով. «Կիլիկյան Հայաստանի դերը հայոց պետականության կայացման գործում»

Դեկտեմբերի 8, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. նոյեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ  «Կիլիկյան Հայաստանի դերը հայոց պետականության կայացման գործում» աշակերտական գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը: Սույն գիտական ժողովածուում ներառված են այն զեկուցումները, որոնք առանձնանում են հետազոտական պատշաճ մակարդակով, գիտական, տեսական ու գործնական աշխատանքի խորությամբ և արդիականությամբ: Մասնակցում էին 9գ դասարանի աշակերտներ Ներսիսյան Նունեն և Միրաքյան Գայանեն (ուսուցիչ Ռ.Միրզոյան), ում հոդվածները ևս արժանացել են տպագրության:

 Այս ժողովածուն աշակերտներին սեփական պատմությամբ հայեցի դաստիարակելու, և մերօրյա անկախ պետականությունը հզորացնելու լավագույն միջոց է: