Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացել է բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող բռնցքամարտիկներ Դավիթ Մարգարյանի, Վարդան Ամալյանի, Նարեկ Գինոսյանի, Ավագ Նազարյանի, Վալոդյա Նորոյանի և Միշա Ղալումյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանիների բաց առաջնություն։
Մայիսի 4-7-ը ՀՖԿՍՊԻ-ի բռնցքամարտի դահլիճում անցկացված առաջնությանը մասնակցել է 76 պատանի մարզիկ՝ Երևանի և մարզերի մարզադպրոցներից։ Մրցավարությունն իրականացրել են ՀՖԿՍՊԻ-ի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի առկա և հեռակա ուսուցման ուսանողները։ Այսօր կայացած եզրափակիչ մենամարտերին ներկա են եղել հերոսների ծնողները և հարազատները, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը։
15 քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները, մրցավար-ուսանողները ռեկտորի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, ՀԲՖ նախագահը հաղթողներին նվիրել է բռնցքամարտի ձեռնոցներ, իսկ ՀՖԿՍՊԻ ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է գավաթ՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։
Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ Աշոտ Դանիելյանը, ամփոփելով մրցաշարը, նշել է. «Հուշամրցաշարի նպատակը հերոսների հիշատակը հարգելն էր, նրանց հարազատներին, ընկերներին ու մարզասերներին մեկ վայրում, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելը: Ողջունելի է, որ բոլոր մարզադպրոցները պատրաստակամ ու միասնական ընդունեցին մասնակցության հրավերը»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց