Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:
ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում աշխատանքային խմբի անդամները վերլուծել են կազմակերպված տեսադասերի ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Առաջարկ է հնչել մշակել հեռավար ուսուցման կազմակերպման հայեցակարգ և հստակ ժամանակացույց` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Ըստ նախարար Լևոն Մկրտչյանի` կրթության տարբեր բաղադրիչներում առկա են կոնկրետ արդյունքներ, որոնք համակարգման և զարգացման կարիք ունեն: Նախարարը նշել է, որ խնդիրը պետք է տարբերակել երկու ուղղությամբ` տեխնիկական և մեթոդական: Առաջարկ է հնչել նախնական փուլում ընտրել հանրապետության 10 առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին, օրինակ` կոնկրետ առարկայի ուսուցիչ չունեցող դպրոցներին: Նախարարն առաջարկել է ճշգրտել տեսադասերի անցկացման մեթոդիկան` ուղիղ դասընթացների, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունների զարգացման ձևաչափով: Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ամփոփվել էլեկտրոնային տարբեր հարթակներում առկա ողջ բովանդակությունը և դասակարգել այն, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունենա մուտք գործել համակարգ և վերցնել իրեն անհրաժեշտ ուսուցողական նյութերը: Աշխատանքային խմբի անդամները համաձայնել են, որ հեռավար դասընթացները նպատակ ունեն ոչ թե փոխարինել ուսուցիչներն, այլ օժանդակել նրանց: Առաջարկ է հնչել նաև վերոնշյալ ձևաչափով դասընթացներ անցկացնել առանձին խմբակների շրջանակում, ինչպես նաև իրականացնել համապատասխան ուսուցիչների վերապատրաստումներ:
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…