Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. դպրոցականների հանրապետական փուլի հաղթողներն այցելում են ՀՀ բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներ՝ տեղում ծանոթանալու կրթական ծառայություններին և լաբորատորիաների գործունեությանը:
Այսօր դպրոցականների կենսաբանության օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրներն այցելել են ԵՊՀ-ի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, որը ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծվել է «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհով՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ԵՊՀ-ի համաֆինանսավորմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով նաև կանգնած է եղել կենտրոնի ստեղծման ակունքներում, աշակերտներին ներկայացրել է գիտությամբ զբաղվելու կարևորությունը: Փոխնախարարի խոսքով՝ կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի և մարզերի հիմնական և ավագ դպրոցների հետ:
«Չնայած համավարակին՝ ԵՊՀ-ի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն ամեն տարի ընդունում է շուրջ 1000 աշակերտների: Կենտրոն են այցելում նաև տարբեր խմբակների երեխաներ, որոնք մի քանի օր այստեղ անցկացնում են անհատական փորձեր, մասնակցում դասախոսությունների և մրցույթների: Այդ տեսանկյունից կենտրոնը շատ լավ համագործակցում է նաև դպրոցների հետ. կենտրոնի աշխատակիցներն այցելում են տարբեր ուսհաստատություններ և աշակերտներին ներկայացնում գիտահանրամատչելի դասախոսություններ, որպեսզի նրանք 21-րդ դարում հասկանան մանրէաբանության դերը»,- նշել է Կարեն Թռչունյանը:
Փոխնախարարը փաստել է, որ կենտրոնում առկա են այն բոլոր ժամանակակից սարքերը, որոնց շնորհիվ ուսանողները կարող են ստանալ կենսաբանության ոլորտի աշխատաշուկայում պահանջված գիտելիքներ և հմտություններ: Նա աշակերտներին հորդորել է ավելի հաճախ այցելել բուհեր և գիտական կենտրոններ՝ ծանոթանալու գիտության ժամանակակից մոտեցումներին ու իրականացնելու իրենց փորձերը, որոնք կօգնեն նրանց՝ ապահովել գաղափարից սահուն անցում դեպի ստարտափ մրցույթներ:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նախաձեռնության միջոցով ցանկանում են վաղ տարիքից աշակերտների շրջանում սեր արթնացնել դեպի գիտությունը և նրանց պահել այդ միջավայրում, որպեսզի ցույց տան, որ գիտնական լինելով՝ կարող են մեծ հաջողությունների հասնել»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հեղինե Գևորգյանը դպրոցականներին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը: «Աշակերտներին ներկայացնում ենք, թե ինչ մեթոդներ և սարքավորումներ ենք օգտագործում, որ սարքն ինչ կիրառություն և ինչ կարգավորման ձևեր ունի: Ինչքան էլ մեր ներածական խոսքում ներկայացնում ենք կենտրոնի գործունեությունը, աշակերտների շրջանում տարբեր հետաքրքիր հարցեր են առաջանում, որոնց սիրով պատասխանում ենք»,- ասում է Հեղինեն և փաստում, որ իրենց ուսուցիչների հետ ՀՀ տարբեր քաղաքներից կենտրոն այցելած դպրոցականներն այսօր արդեն որպես ուսանող փորձեր են իրականացնում կենտրոնում՝ իրենց ավարտական աշխատանքի համար:
Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի սան Վաչե Մարտիրոսյանը, ով օլիմպիադայում արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի, մեզ հետ զրույցում ասում է, որ նմանօրինակ միջոցառումներն աշակերտներին էլ ավելի են մոտեցնում կրթությանը և գիտությանը:
«Հիմա մեր երկրին անհրաժեշտ է, որ վաղ տարիքից աշակերտները հետաքրքրվեն գիտությամբ, քանի որ մենք ենք կառուցելու մեր երկրի ապագան: Ցանկանում եմ, որ նմանատիպ միջոցառումները շարունակական լինեն և չսահմանափակվեն այս մեկ հանդիպմամբ: Ինձ հետաքրքիր էր այս միջավայրը, որովհետև ծանոթացանք այնպիսի սարքերի, որոնց մասին երազել ենք»,- նշում է Վաչեն և հավելում, որ ցանկանում է դպրոցից դուրս գալ որպես բազմակողմանի զարգացած անձ և դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում. նրան միաժամանակ հետաքրքիր են թե՛ ֆիզիկան, թե՛ քիմիան և թե՛ կենսաբանությունը:
«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի սան Մոնիկա Սահակյանը ևս փաստում է, որ այցը բավականին հետաքրքիր էր. «Սա նոր փորձառություն էր և ծանոթություն գիտության աշխարհին: Վստահ եմ, որ կենտրոն այցը կազդի իմ ապագա մասնագիտական կողմնորոշման վրա»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց