Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ասմունքի խմբակի շնորհաշատ երեխաները: Գեղեցիկ դահլիճում թևածում էր աշնանային տրամադրությունը. երեխաները միջոցառման ընթացքում շփվեցին բնության հետ,փորձեցին բանալ թախծոտ աշնան գաղտնիքները: Այո՛, թախծոտ, որովհետև աշունը իր կաթիլե մատներով շոյում է մեռնող տերևների մարմինն ու հետո հանդարտ ու մեղմիկ պարում ջրերի վրա… երգում տանիքներին, կամաց ու թախծոտ լալիս է պատուհաններին…
Հիասքանչ էր նաև պարը, կարծես քամու մեղեդու տակ պարում էին տերևները՝ անգամ չկասկածելով, որ դա իրենց վերջին աշնան վալսն է: Երեխաները կարողացան պատկերել աշնան գույները իրենց նկարներով,որոնցով և ազդարարեցին խոր աշնան գեղեցիկ ավարտը և հոգիների ջերմությունը:
Հոգեպարար երգերով երեխաները արտահայտեցին «աշուն» բառի զգացմունքայնությունը. տիրում էր Հախվերդյանական տրամադրությունը: Պատահական չէր, որ միջոցառումը տեղի ունեցավ հենց աշնան վերջին օրը…
Վերջում հանդիսատեսին մաղթեցին հեքիաթային և անմոռաց ձմեռ. «պետք է չմոռանա՛լ, որ կարևոր չէ, թե ինչ եղանակ է դրսում, կարևորը՝ ինչ եղանակ է հոգում»:
ԴԱ կազմակերպիչ՝ Ե.Օհանջանյան
Երաժշտական ձևավորումը՝ Ն.Մակինյան
Համակարգչային ձևավորումը՝ 9Գ դասարանի աշակերտուհի Մ.Արսենյան
(filedata/fetch?id=172311&d=1773083518) ​​​​ ​ Հարգելի՛ գործընկերներ, գիտեք, որ նոր ՀՊՉ-ով 1-4-րդ դասարաններում անցում ենք կատարել միավորային գնահատման բացակայությանը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ կազմել բնութագրող գնահատումը, որպեսզի այն լինի…
Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս եք իրականացնում ձևավորող գնահատումը 1-4-րդ դասարաններում: Ինչպե՞ս անել, որ ելքի քարտերն ու ինքնագնահատման սանդղակները լինեն իրական արդյունք տվող, այլ ոչ թե ձևական լրացվող թղթեր: Կիսվե՛ք ձեր փորձով:
«Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս հասնել յուրաքանչյուր աշակերտին, երբ դասարանը մեծաքանակ է, իսկ կարիքները՝ տարբեր: Քննարկենք. Ինչպե՞ս կազմակերպել տարբերակված ուսուցումը 45 րոպեում: Ինչպե՞ս օգտագործել ինտերակտիվ գործիքները (քարտեր, խաղեր) անհատական մոտեցման համար: Ինչպե՞ս…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Ժամանակակից աշխարհում, որտեղ երեխաները շրջապատված են վառ,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց