ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում` «Հին աստվածներ»

Դեկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան №18 միջնակարգ դպրոցի 11-րդ  «ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ ու Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված դաս-միջոցառումը նվիրված էր հայ մեծ դրամատուրգ Լևոն Շանթին: Աշակերտները ներկայացրեցին Լ. Շանթի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, բեմադրեցին հատվածներ  «Հին աստվածներ» դրամայից: Միջավայրը Սևանի հինավուրց կղզին էր, ջրի կապույտ շերտով մեծ աշխարհից անջատված անապատը, ուր չկային կյանքի լույսերն ու ստվերները: Այստեղ ծվարել էին մարդիկ, որոնք հանուն անդրաշխարհային երանության` դատապարտված էին մաքառելու իրենց մարդկային էության դեմ։ Բայց ջերմեռանդ աղոթքներով և խնկի բույրով արտաքին աշխարհը չէր մոռացվում, մարդու մեջ չէր մեռնում մարդկայինը, աշխարհիկ կյանքը հարատևում էր Կույր վանականի կրոնական մոլեգնության, Աբեղայի հիվանդ ու անարատ սիրո և վանականների գիշերային տեսիլներում։ «Հին աստվածների» կերպարները ապրում էին երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի։ Առաջինը աղքատ ու խեղճ անապատն էր. երկրորդը՝ այդ խեղճությունից ծնված` շքեղ ու հոգեթով երազը, մարդկային կյանքով ապրելու անհուն կարոտը։

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…