ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: 2020-2021 ուստարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների, այդ թվում՝ Զալցբուրգի համալսարանի հետ: Վերջինիս «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի» («Center for the Study of the Christian East at the University of Salzburg») տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր, դոցենտ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու կարևոր հետազոտական նախագիծ:
Դրանցից համեմատաբար կարճաժամկետը (6 ամիս) «Ղարաբաղում հայերենի հանրալեզվաբանության» վերաբերյալ նախագիծն է, որի շրջանակում ուսումնասիրվելու են Արցախում հայոց լեզվի պատմությունը, բազմալեզու հասարակության մեջ դրա փոփոխվող գործառույթները` ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն դառնալը, դրա հեղինակությունը, լեզվի կենսունակությունը, արցախյան բարբառների և գրական հայերենի փոխհարաբերությունները: Այս նախագիծը ֆինանսավորվում է Զալցբուրգի համալսարանի հետազոտական ֆոնդի (Research Fund of the University of Salzburg) կողմից:
Միջգիտակարգային մյուս նախագիծը՝ «Ձիու մարմինը՝ որպես հանդիպման վայր. մշակութային փոխանակումները և գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև ուշ միջնադարյան հայկական ձիագրքերում», հաստատվել է միջազգային մակարդակով և տևելու է չորս տարի՝ սկսած 2022 թվականից՝ ավելի քան կես միլիոն եվրո բյուջեով: Նախագծի շրջանակում նախատեսվում է համագործակցություն Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի համալսարանի (Գերմանիա), Վիեննայի Անասնաբուժական համալսարանի և Գրացի Վեստիգիա (Vestigia) ձեռագրերի հետազոտման կենտրոնի (Ավստրիա), ինչպես նաև Լոնդոնի, Փարիզի, Թբիլիսիի, Կահիրեի, Գերմանիայի և ԱՄՆ-ի մի շարք ձեռագրերի հավաքածուների հետ:
Այս ծրագրի հիմքում ընկած են ձիաբժշկության մասին մի կորսված միջնադարյան հայկական ձեռագիր, որի գոյությունը հայտնի է միայն մեկ այլ ձեռագրի հիշատակարանից, ինչպես նաև 6-րդ դարի հայկական բժշկական մի ձեռագիր, որը հայտնաբերվել է 2008 թ.-ին: Սկսելով այս բոլորովին չուսումնասիրված բժշկական ձեռագրով՝ նախագիծը ծավալվում է և ընդգրկում գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև՝ միջնադարից վաղ արդիություն անցման փուլում: Հայերի կողմից ձիերի վերաբերյալ գիտելիքների ստացումը և հարակից մշակույթների, այդպիսով՝ համաշխարհային ձիաբժշկության մեջ ունեցած ներդրումը հնարավոր կլինի առաջին անգամ մանրակրկիտ վերլուծել՝ հիմնվելով հայերեն ձիագրքերի արաբերեն և վրացերեն չուսումնասիրված թարգմանությունների վրա:
Վերոնշյալ հայկական ձեռագիրը գրվել է Կիլիկիայում (1298 թ.), ապա տարվել է Սվաս/Սեբաստիա՝ Օսմանյան կայսրություն (1504), Թբիլիսի՝ Վրացական թագավորություն (1791), Սպահան՝ Իրանի Աֆշարինիների դինաստիա (19-րդ դար)՝ իր վերջնական հանգրվանը գտնելով Երևանում (2008 թ.). դրա անցած ճանապարհը եզակի հնարավորություն է՝ հետևելու շոշափելի մշակութային ժառանգության` ուշ միջնադարյան հայկական ձեռագրի անցած ճանապարհին, ինչպես նաև ընդգծելու դրա դերը որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, միջնադարյան ձիաբուժության մինչ այժմ անհայտ աղբյուր:
Այս նախագիծը միջնադարյան հայկական ձեռագիրն ուսումնասիրելու նպատակով միավորում է գիտակարգերի մի աննախադեպ խումբ, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների համար։ Յ. Դում-Թրագուտը ձևավորել է իր փորձագետների թիմը՝ կազմված հիմնականում Հայաստանից արաբերեն, վրացերեն և հայերեն ձեռագրագիտության հետազոտողներից, ինչպես նաև ավստրիացի և միջազգային համագործակցող խորհրդատուներից, որոնք ներկայացնում են ձեռագրագիտության և միջնադարագիտության, գիտության պատմության, կովկասագիտության ու իրանագիտության և անասնաբուժության ոլորտները։
Յ. Դում-Թրագուտն ընդգծել է, որ ոգևորված է այս նախագծով, քանի որ այն մեկ հետազոտական նախագծում ոչ միայն ներառում է իր երկու մասնագիտությունները՝ հայագետ-լեզվաբանի և ձիագետի, այլև իր երկու մեծ սերերը՝ Հայաստանը և ձիերը: Ավելին, Յ. Դում-Թրագուտի տեղեկացմամբ՝ ավստրիական մի էկումենիկ հիմնադրամի և Զալցբուրգի կաթոլիկ թեմի շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել Հայաստան ճամփորդելու հիմնադրամ՝ հայագիտություն մասնագիտացմամբ իր դոկտորանտ ուսանողների համար: Դա ուսանողներին հնարավորություն կտա Յ. Դում-Թրագուտի հետ այցելել Հայաստան, միասին աշխատել և իրականացնել դաշտային հետազոտություններ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց