ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարզաբանումներ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների համար` ուսուցչի հերթական ատեստավորման վերաբերյալ

Ապրիլի 28, 2021
Պաշտոնական

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների` երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների ցանկի ձևավորման նպատակով ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունն ատեստավորման գործընթացի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանումներ:

Դրանք ներկայացված են հարց ու պատասխանի ձևաչափով: Օրինակ․

Հարց - Ի՞նչ սկզբունքով ներկայացնել վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքի մասին տեղեկություն` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) համար:

Պատասխան - Եթե հայտը ներկայացնում է ուսումնական հաստատությունը, ապա կարող է ներկայացնել ուսումնական հաստատության տարածքը (համաձայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին կանոնադրությամբ սահմանված դրույթի), իսկ այլ կազմակերպություն ներկայացնում է տարածքի վարձակալության կամ վարձակալության համաձայնության կամ սեփականության, ինչպես նաև տարածքի անհատույց տրամադրման վերաբերյալ փաստաթղթեր։

Եթե վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են հեռավար ձևաչափով, ապա հայտում այդ հատվածը պետք չէ լրացնել։

Հարց - Որքա՞ն գումար է հատկացվելու մեկ խմբի վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար:

Պատասխան - Մեկ խմբի (30 հոգի) վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար հատկացվելու է 750.000 ՀՀ դրամ:

Ավելին` կից նյութից։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…