ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության նոր հարցաշարը

Ապրիլի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի 483-Ա հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` գրավոր փուլի համար:

Նոր հարցաշարում ընդգրկված է 570 հարց: Դրանք ներառում են վերջին շրջանում իրականացված և կրթության ոլորտը կարգավորող շուրջ երկու տասնյակ իրավական ակտերում կատարված փոփոխությունները: Մասնավորապես նոր խմբագրությամբ են շարադրվել ուսուցչի և տնօրենի ընտրության մրցութային կարգերը, փոփոխության է ենթարկվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, հաստատվել է հանրակրթական դպրոցի զարգացման ծրագրի օրինակելի ձևաչափը, ինչպես նաև ընդունվել է «Հանրակրթության պետական չափորոշիչը», ծավալուն փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներում և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերում:

Նոր հարցաշարը հասանելի է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, կհրապարակվի նաև «Կրթություն» շաբաթաթերթի առաջիկա համարում:

Նշենք, որ տնօրենի պաշտոնի հավակնորդների քննության գրավոր փուլի հարցաշարը, բացի կրթության ոլորտի օրենսդրությունից, ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային, քաղաքացիական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…