ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 25, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը։ Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական նյութերի ժողովածուներ, ֆրանեսերեն հնատիպ գրքեր։ Գրականությունը կներկայացնի Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Ասպրամ Աշուղյանը։

Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, գրադարանի փոքր դահլիճում (Թամանյանական մասնաշենք) «Ֆրանսալեզու կանադական գրականության ակունքները և զարգացումը» թեմայով դասախոսություն կկարդա Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Այվազյանը։

Ապրիլի 28-ին՝ ժամը 14։00-ին, գրադարանում (Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ) կբացվի «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրությունը։ Միաժամանակ կկայանա հանդիպում թարգմանչուհի, արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։

Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում (Թամանյանական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենան «Ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահին» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն (զեկուցող՝ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյան):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…