Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել նոր պրոթեզարանի բացման արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների», Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հիմնած Հայ զինվորի պրոթեզավորման կենտրոնում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք կօգտվեն որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզավորման ծառայություններից:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարն ընդգծել է, որ կենտրոնի բացումը հայրենիքի պաշտպանների անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է:
«Մեր երկրին պատուհասած վերջին իրադարձությունները բոլորիս ստիպել են առերեսվել նոր իրականության հետ, ընդունել նոր մարտահրավերներ և միասնաբար պայքարել ու հաղթահարել դրանք: Այսօրվա միջոցառումն ասվածի վկայությունն է: Սիրելի՛ զինվորներ, դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք: Մենք հավերժ պարտական ենք ձեզ: Դուք արժանի եք լավագույնին՝ միշտ և ամենուր: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Նիդեռլանդների հայ համայնքին, Երևանի պետական բժշկական համալսարանին, «Աջակցություն վիրավոր զինվորին» ՀԿ-ին և նրանց, ովքեր հետևողական աշխատանքների, ներդրած ջանքերի գնով հասել են կենտրոնի բացմանը՝ այստեղ այցելող յուրաքանչյուր զինվորին լիարժեք կյանք վերադարձնելու հաստատակամ որոշմամբ»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հույս հայտնել, որ կենտրոնում գտնվող զինվորներից բացի՝ այլևս ոչ ոքի պրոթեզավորելու անհրաժեշտություն չի լինի։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ նորաբաց կենտրոնն ազգային արժանապատվության և հպարտության դրսևորում է. «Այս կենտրոնը բժշկական համալսարանի և մեր գործընկերների ազգանվեր աշխատանքի արդյունք է: Սա ազգային արժանապատվության և հպարտության կենտրոն է: Հիրավի, այն կարող է դառնալ այն առանցքը, որի շուրջ հասարակությունը կարող է ունենալ համաձայնություն՝ աշխարհին ցույց տալով հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը: Վերականգնողական կենտրոնը, այլևս ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություններ, վերաձևավորվեց որպես Հայոց զինվորի տուն»:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ընդգծել է՝ կենտրոնի բացումն ապացույցն է այն բանի, որ հայ ազգն ունակ է վերականգնվել, ուժեղանալ և առաջ շարժվել. «Բոլորս պարտք ունենք մեր երկրի առջև, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է անի առավելագույնը, որպեսզի մեր հայրենիքը զարգանա և ուժեղանա»:
Բացման արարողությունից հետո պրոթեզավորված զինվորները կյանքում երկրորդ անգամ առաջին քայլն են կատարել՝ ցույց տալով իրենց անկոտրում կամքը:
Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և մյուս պաշտոնյաները ծանոթացել ու զրուցել են զինվորների հետ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանությանն արիաբար մասնակցելու համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց