ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող:
Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների (http://chess-results.com/tnr557233.aspx?lan=1), և՛ աղջիկների (http://chess-results.com/tnr557232.aspx?lan=1) պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի (ՖԻՄԱ) ներկայացուցիչները՝ Աննա Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը: Հաջորդիվ կայանալու է բադմինթոնի մրցաշարը, գարնանային փուլում կանցկացվեն նաև 3x3 բասկետբոլի, դրանգոնբոութի և լողափնյա վոլեյբոլի առաջնություններ։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի գլխավոր նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ոչ ակտիվ կենսակերպը ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցառումներով փոխարինելն է: Այս տարի մասնակիցների ոչ մեծ թիվը ֆեդերացիայի նախագահը բացատրում է միջոցառումների կրճատմամբ, ինչը ևս համավարակի հետևանքներից է
«Մենք հետևողական աշխատանք ենք կատարում ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու և ուսանողական սպորտը զարգացնելու ուղղությամբ: Գարնանային փուլին կմասնակցի շուրջ 500 ուսանող, սակայն, կարծում եմ, աշնանային փուլի մրցումների մասնակիցները 1000-ից ավելի կլինեն»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը և տեղեկացրել, որ աշնանային փուլը մեկնարկելու է Համալսարանական սպորտի միջազգային օրը՝ սեպտեմբերի 20-ին՝ սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման միջոցառումներով: Բացի դրանից՝ ձմռանն Աշոցքում կանցկացվի ուսանողների համար ձմեռային մարզաձևերի առաջին փառատոնը:
Ինչ վերաբերում է ուսանողական միջազգային մրցումներին, ապա այս տարի նախատեսված Եվրոպական համալսարանական խաղերը և 31-րդ ամառային ունիվերսիադան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ ձմեռային ունիվերսիադան 2021 թվականի հունվարից հետաձգվել է դեկտեմբեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց