Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի 55-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի տարբեր տարիների շրջանավարտներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներ ողջունել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով քոլեջի կոլեկտիվին և ուսանողներին` ուսհաստատության 55-ամյակի կապակցությամբ, նախարարը, մասնավորապես, նշել է. «Երբ նշվում է հաստատության հոբելյանական տարեդարձը, ակամայից փորձ է արվում արժևորել իրականացված աշխատանքները: Ժամանակին, երբ ձևավորում էինք տարածաշրջանային քոլեջների քաղաքականությունը և ռազմավարությունը, այդ քոլեջների ձևավորման հիմքում փորձեցինք ներդնել պատասխանատվության մեծ ծավալ ոչ միայն կոնկրետ հաստատության ուղղությամբ, այլ նաև երկրում մասնագիտական կրթությունն առաջ տանելու, այն աշխատաշուկայի պահանջներին մոտեցնելու առումով: Այդ իմաստով այսօր մենք ունենք մի քանի շատ բարձրորակ միջին մասնագիտական հաստատություններ, որոնց հաջողվել է մեր երկրի համար բարդ իրավիճակում, երբ դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ աշխատաշուկայի պահանջարկը, երբ առկա են մասնագիտությունների հստակեցման հարցեր, ոչ միայն իրենց տեղը գտնել, այլ վերաբերմունքի փոփոխություն մտցնել հասարակության մեջ՝ մեր երկրի առաջընթացի համար շատ կարևոր այս կրթական ուղղության նկատմամբ: Այն, որ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը կայացած ուսհաստատություն է արդեն տարիներ շարունակ, այն, որ ուսուցանվող մասնագիտությունները սերտորեն կապված են աշխատաշուկայի հետ, և քոլեջի շրջանավարտներն իսկապես պահանջված են, փաստ է: Սակայն շատ կարևոր է նաև, որ քոլեջների միջև ձևավորված է բարեկամական, իրար աջակցելու մթնոլորտ: Սրանք արժեքներ են, որոնք մեզ թույլ են տալիս հավատալ, որ այս կրթական ուղղությունը Հայաստանում ձևավորվել է, կայացել և ունի ապագա: Հատուկ շնորհակալություն նաև քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանին, ով ոչ միայն կարողացել է վաստակել կոլեկտիվի սերն ու հարգանքը, այլ նաև իր շուրջը համախմբել կարող ուժեր, ձևավորել հետաքրքիր սերնդափոխության համակարգ: Այս փաստը ցույց է տալիս, որ երբ ղեկավարը ցանկանում է, իսկ կոլեկտիվն ունի մոտիվացիա և գիտակցում է` ինչ է ուզում անել, ապա իրականացված աշխատանքները հաջողություն են ունենում»:
Նշենք, որ կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Քոլեջի դասախոսներ Ժասմենա Հարությունյանը, Արտաշես Շահվերդյանը, Ալվարդ Մանուկյանը և Մարիամ Չալիկյան պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Կարինե Անտոնյանը, Եվա Մարգարյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Հերմինե Ծատուրյանը` նախարարության շնորհակալագրերով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան