ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԾԻԳ-ի, «ԱՅԲ» կրթական հանգույցի, «Քվանտ» վարժարանի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Երևանի թիվ 198 ավագ դպրոցների տնօրենները, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ներկայացնելով կրթակարգի մշակման առաջնահերթությունները՝ նախարարն ընդգծել է ազգային կրթակարգի գաղափարի և հանրակրթության պլատֆորումի ամբողջացումը. «Մենք պետք է ազնվորեն հարցնենք ինքներս մեզ՝ առաջարկվող կրթակարգի նախագիծը բավարարո՞ւմ է մեր պահանջներին. եթե այո փորձենք կատարելագործել այն, եթե ոչ՝ անկախ նրանից, որ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, առաջարկենք մասնագետներին մի քանի նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթակարգին հաջորդելու են կրթական ծրագրերի և հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են առարկայական ծավալների տեղաբաշխվածության հարցերը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ընդգրկվեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ այժմ զուգահեռաբար մշակվում են և օտար լեզուների զարգացման հայցեկարգերը և մշակվող կրթակարգում այդ պահանջները պետք է հաշվի առնվեն: Նախարարի խոսքով՝ կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի և առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը: «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պահպանել նաև դպրոցների ակադեմիական ազատությունների շրջանակը: Առարկայական պարտադիր ծավալին զուգահեռ մենք առնվազն մեկ քառորդի չափով պետք է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձևավորել իր կրթական ծրագիրը»,- ընդգծել է նախարարը:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր առաջարկներ՝ առարկայական համամասնությունների տեղաբաշխման, ծրագրերի բեռնաթափման և դպրոցների ազատությունների վերաբերյալ: Որոշվել է առաջիկայում կազմակերպել կրթակարգի նախագծերի մի քանի տարբերակների քննարկում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Ինչո՞ւ ենք սովորում քերականություն, եթե գործնականում երբեք չենք օգտագործում այն»: Աշակերտներիս տարիներ առաջ հնչեցրած այս հարցն ինձ ստիպեց շատ բան փոխել անգլերենի ավանդական դասապրոցեսում: Այդ ժամանակ ես կարծում էի, որ…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ժամանակակից կրթական միջավայրը բնութագրվում է տեղեկատվական հոսքերի մեծ ծավալով և թվային գործիքների ակտիվ կիրառմամբ: Այս պայմաններում պատմության դասավանդման հիմնական մարտահրավերներից են՝ ․ քննադատական մտածողության զարգացումը ․ մեդիագրագիտության ձևավորումը ․ փաստի…
Հարգելի գործընկերներ, ողջույն: Այսօր մեր դպրոցական իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր դասարանում մենք ունենք Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) աշակերտներ: Եվ եթե ուսումնական ծրագրերը (ԱՈՒՊ-ները) մենք սովորել ենք…
Հարգելի գործընկերներ, նման խնդրի մեզանից յուրաքանչյուրս հանդիպում ենք ամեն օր:Բավականին արդիական հարց է,հատկապես միջին դասարաններում: Վախենում են սխալվել, բառը սխալ արտասանել,որի արդյունքուն միգուցե ծաղրի առարկա դառնալ:Մի քանի մեթոդներ փորձեցի ,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց