Գթասրտությունը աստվածաշնչյան 7 առաքինություններից մեկնէ:Մարդկանց օգնելն ու կարեկցելը հենց մարդ լինելու առաջին գրավականն է:
Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հաստատված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ1 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը,դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը՝ Ս. Գամազյանի և ուսուցչուհի Ռ.Մկրտչյանի համագործակցությամբ «Գթասրտության և միասնության շաբաթ» խորագրով անցկացրած զրույցներից հետո միջոցառումը տեղափոխվեց Արմավիրի գիշերօթիկ դպրոց: Այցելությունը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում: Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ զրույցները, խաղերը, երգն ու պարը հանդիպումը դարձրին ավելի կենդանի ու ամբողջական:
Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Մեր դպրոցական առօրյայում հաճախ ենք տեսնում մի պատկեր, որը մեզ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներիս, ստիպում է շատ ավելի խորը մտածել մեր առարկայի դերի մասին: Այսօրվա…
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…