ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագիրն ապրիլի 13-15-ը հրավիրել են «Երիտասարդները Հայաստանում. երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ամրապնդում» խորագրով երեք նստաշրջանից բաղկացած կլոր սեղան առցանց քննարկում: Հանդիպմանը մասնակցել են երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմինների, ԵՄ պատվիրակության ու ԵՄ անդամ պետությունների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական քաղաքականության փորձագետներ ու հետազոտողներ, EU4Youth ծրագրի դրամաշնորհառուներ և միջազգային զարգացման գործընկերներ:
Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական երկխոսությունը, մասնավորապես՝ մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» լույսի ներքո: Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքներում շարունակական աջակցության համար, ինչպես նաև կարևորել «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագրի շրջանակում երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և հանրային կյանքին մասնակցության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացումը: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, և նախարարությունն ակնկալում է ԵՄ աջակցությունը նաև ռազմավարության իրականացման շրջանակում, ինչպես նաև փորձագիտական աջակցություն «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի մասով, որը, ըստ փոխնախարարի, նախատեսվում է մշակել հաջորդ տարի:
Նախարարի տեղակալը երիտասարդության ոլորտում Հայաստան–Եվրամիություն հարաբերություններում կարևորել է երիտասարդության շարժունությանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության բարեփոխումներին ուղղված աջակցությունը: Մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնման գործում կարևորելով միջազգային լավագույն փորձի տեղայնացումը՝ նա առանձնացրել է արևելաեվրոպական երկրների փորձառությունը, որոնց համատեքստը համադրելի է Հայաստանի հետ:
ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության նորանշանակ պետ Գոհար Մամիկոնյանն իր հերթին ներկայացրել է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ռազմավարության նպատակներին և գործողություններին, երիտասարդների մասնակցությանը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում, ինչպես նաև ԵՄ և այլ զարգացման գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության արդյունքում երիտասարդների կարողությունների զարգացմանը, որը, ըստ Գոհար Մամիկոնյանի, շեշտադրվում է ռազմավարության նախագծում:
Վարչության պետը կարևորել է նաև ռազմավարության շրջանակում միջոլորտային համագործակցությունը, մասնավորապես՝ աշխատանքի, սպորտի, առողջապահության, սոցիալական և երիտասարդության ոլորտների համատեքստում: Գոհար Մամիկոնյանը կարևորել է նաև երիտասարդների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակվող նախագծի աշխատանքներում տեղական և միջազգային կառույցների հետ խորհրդակցությունները:
Եռօրյա քննարկումների նպատակն է բարձրացնել երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ոլորտներում առկա միտումների ու մարտահրավերների մասին իրազեկվածության մակարդակը, բացահայտել վերոնշյալ ոլորտներում հայ երիտասարդների խթանման ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունները, փոխանակվել լավագույն փորձով, ինչպես նաև ներկայացնել ԵՄ կողմից ֆինանսավորվող ընթացիկ դրամաշնորհների շրջանակում կոնկրետ ծրագրային արդյունքներն ու քաղած դասերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց