Ներկայացնում է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Թանգարանի մասնաճյուղերը
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերը՝ Երևանում՝ Սիլվա Կապուտիկյանի և Դերենիկ Դեմիրճյանի, Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի, Գորիսում՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանները, այս տարի նույնպես իրենց բոլոր միջոցառումներն անցկացնում են «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի 100-ամյակ» խորագրի ներքո: Մարզային մասնաճյուղերը, ընդգրկված լինելով զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների երթուղիներում, ամռան ու աշնան ամիսներին այցելությունների մեծ ակտիվություն են արձանագրում:
Թանգարանի մշտական այցելուներից են աշակերտներն ու ուսանողները
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի այցելուները բաժանվում են խմբերի. մի խմբում ներգրավված են այն այցելուները, ովքեր աշխատում են ձեռագրերի հետ, ուսումնասիրություններ և հետազոտություններ իրականացնում, մյուս խմբի այցելուները թանգարան են գալիս դիտելու մշտական և ժամանակավոր ցուցադրությունները. այս խմբում մեծապես ներգրավված են դպրոցականներն ու ուսանողները:
Համավարակով պայմանավորված՝ անցյալ տարի ծրագրերը տեղափոխվեցին առցանց հարթակ, և ի թիվս այլ ծրագրերի՝ թանգարանն իր մշտական այցելուների՝ դպրոցականների և ուսանողների համար իրականացնում էր բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր: Կատարելագործելով այդ դաշտը՝ թանգարանը «մրցակցում» էր անգամ թատրոնների և համերգասրահների գործընկերների հետ՝ ներկայացումներ բեմադրում, համերգներ կազմակերպում: Ըստ թանգարանի ֆեյսբուքյան էջի այցելությունների և դիտելիության թվերի՝ վստահորեն կարող եմ ասել, որ իրականացրած առցանց ծրագրերն ու միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացնում դպրոցականների շրջանում:
Առցանց հարթակում ունեցած մեր հաջողություններն ու ակտիվությունը փորձում ենք հիմա էլ պահել՝ զուգահեռ վերականգնելով թանգարան այցելությունների նախկին ծավալները, քանի որ թանգարանի կենսունակությունն ապահովելու համար կենդանի շփումները շատ կարևոր են: Նկատելի է, որ մշակութային կյանքը սկսում է աշխուժանալ, և մենք արդեն ունենք այցելուների կայուն հոսքեր, հիմնականում` դպրոցներից և բուհերից:
Կրթամշակութային ծրագրեր
Թանգարանի ցուցադրությունները կամայական սկզբունքով չեն կազմակերպվել. հայեցակարգը մշակելիս մենք ձեռքի տակ ունեցել ենք դպրոցների և բուհերի, հատկապես՝ բանասիրության ֆակուլտետների ծրագրերը: Հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների ծրագրերում ներառված հեղինակները ներկայացված են ցուցադրություններում: Թանգարան այցելությունը, աշակերտներին և ուսանողներին գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, նաև նրանց համար ուսումնաօժանդակ ձեռնարկի արժեք է: Օրինակ՝ էքսկուրսավարի հետ շրջելով թանգարանի գրականության, թատրոնի, կինոյի և երաժշտարվեստի պատմությունը ներկայացնող սրահներում՝ երեխաները ծանոթանում են դպրոցական ծրագրում ներառված հեղինակների թողած ժառանգությանը:
Թանգարանը բոլոր տարիքային խմբերի համար իրականացնում է տասնյակ կրթամշակութային ծրագրեր, որոնք անընդմեջ համալրվում են: Այդ ծրագրերին երեխաները մեծ հաճույքով են մասնակցում, անգամ միջոցառումից մեկ շաբաթ առաջ դահլիճի տեղերը լրացված են լինում: Իրականացվող բոլոր կրթամշակութային ծրագրերը միտված են նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու գեղարվեստական ճաշակի զարգացմանը:
Հավելեմ նաև, որ տարվա ընթացքում մարզային դպրոցների կողմից դպրոցականների հետ հանդիպման բազմաթիվ հրավերներ ենք ստանում: Օրինակ՝ ապրիլի 12-ին կայցելենք Շիրակի մարզի Կառնուտի դպրոց, կհանդիպենք երեխաների հետ, զրույց-դասախոսությունների միջոցով երեխաներին կներկայացնենք հայ գրականության և արվեստի մեր երևելիներին: Դպրոցականների համար արդեն առանձնացրել ենք նաև թանգարանի տարբեր տարիների հրատարակություններ:
Թանգարանային ֆոնդերի համալրման ապահովում
Թանգարանի կարևորագույն գործառույթներից մեկը ֆոնդերի արխիվների մշտական համալրումն ապահովելն է: Մենք թանգարանը ներկայացնում ենք՝ որպես մաշտոցյան Մատենադարանի օրգանական շարունակություն՝ ժամանակային առումով: Եթե այնտեղ պահպանվում են մեր ձեռագիր մատյանները՝ մինչև 18-րդ դար, ապա 18-րդ դարից սկսվում է գրականության և արվեստի թանգարանը, որը չի ավարտվում: Մեր ամենօրյա աշխատանքների ուղղություններից է անընդմեջ աշխատանքը ստեղծագործող հայրենակիցների, դասականների ժառանգների հետ, որպեսզի հեղինակների մասունքները՝ նամակներ, պարտիտուրներ, լուսանկարներ, անձնական իրեր, հանգրվանեն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Պետք է նշեմ, որ գրեթե ամեն շաբաթ ստանում ենք նվիրատվություններ․ դա կլինի ամբողջական արխիվ, մասնակի հավաքածուներ, երբեմն մի թերթիկ, լուսանկար կամ մի ձեռագիր։ Այդ ամենին մենք հասել ենք բացատրական ճիշտ աշխատանքների միջոցով: Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ ֆոնդերի համալրումը ավելի մեծ ծավալներ ունի, քան խորհրդային տարիներին էր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց