Դեկտեմբերի երկուսին խնկոյանական շունչն էր թևածոմ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IIIա դասարանում: Աշակերտները սկզբում ներկայացրին նրա մանկության տարիները, ապա հանդիսատեսին ծանոթացրին «Հասկեր» և «Աղբյուր» ամսագրերի հետ, որտեղ աշխատակցել է Աթաբեկ Խնկոյանը: Միջոցառման մասնակիցները լուսաէկրանին տեսան նաև Աթաբեկ Խնկոյանի կազմած դասագրքերը՝ «Լուսաբեր», «Կարմիր արև» և «Մեր դպրոցը»: Մեծ ոգևորությամբ աշակերտները կատարեցին Խնկոյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը՝ «Ծիծեռնակին», «Լորիկը», «Ուղիղ կարգով», «Ձուկն է լողում» և «Բկլիկ ձկնիկը»: Փոքրիկ դերասանները բեմականացրին Խնկոյանի «Սերոբը» պատմվածքը և «Փայտահատն ու մահը» առակը: Միջոցառմանը հմայք և շուք էին հաղորդում թեմային համապատասխան պարերը: Աշակերտները անդրադարձան նաև Խնկոյանի թարգմանություններին և փոխադրություններին: Միջոցառումը եզրափակվեց հայ առակագրության պսակներից մեկի՝ «Մկների ժողովը» առակի տիկնիկային ներկայացմամբ: Իսկ վերջում լուսաէկրանին գրվեց Խնկոյանի մանուկներին ուղղված խոսքը.
Իմ բալիկներ,
Ծով ալիքներ,
Դպրոցն ունի
Նոր-նոր պահանջ.
Պահանջի դեմ-
Ո´չ մի նահանջ:
Հեղինակ՝ Կ.Գասպարյան
Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոց
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…