ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Առաջավոր փորձի հերթական դասը վարում է մաթեմատիկայի փորձառու մասնագետ Հ.Հակոբյանը

Դեկտեմբերի 6, 2016
Դպրոցական անցուդարձ

Ուսուցման լավագույն փորձի տարածման լավագույն միջոցներից մեկն էլ բաց դասերի կազմակերպումն է, որն արդեն ավանդույթ է դարձել Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում:
Բաց դասերը նաև հնարավորություն են տալիս դասավանդումն իրականացնել ավանդական և ժամանակակից մեթոդների ճիշտ, դասի նպատակին համահունչ ընտրությամբ, կիրառմամբ, համադրմամբ, տեխնիկական և էլեկտրոնային միջոցների տեղին և արդարացված օգտագործմամբ: Այսինքն՝ ստեղծել ժամանակակից դասին ներկայացվող պահանջներին համահունչ ուսանելի ու արդյունավետ դասի իսկական օրինակ:

Նմանատիպ դաս է փորձել կառուցել դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի փորձառու մասնագետ Հ. Հակոբյանը 5-րդ «Դ» դասարանում: 
Դասի թեման էր` «Անկյուններ և նրանց չափումը»: 

Դասի նպատակը՝ իմանալ անկյունների տեսակները, չափման միավորները, նրանց համեմատումը, կառուցումը, չափումը:

Դասի 45 րոպեն բաժանված էր փուլերի, որոնք կազմում էին կուռ միասնություն՝ իրենց մեջ ամփոփելով դասի նպատակերի իրականացումը:
Խթանման փուլում վերահաստատվեց աշակերտների նախնական գիտելիքները թեմայի նկատմամբ: Իմաստի ընկալման փուլում կատարվեց համառոտ դասախոսություն՝ նպատակ ունենալով կատարել խորացումներ թեմայի շուրջ /լրիվ անկյուն, 1 ռադ.=570, անկյան կիսորդի հասկացություն, կից և հավասար անկյուններ, 0 աստիճան անկյուն, ուղիղների փոխադարձ դերը, խաչվող ուղիղներ/ : 

Կշռադատման փուլում T-աձև աղյուսակի միջոցով պարզեցին՝ ի՞նչ գիտենք, ի՞նչ սովորեցինք և կատարեցինք:

Կարևոր էր նաև գնահատման փուլը, որը օբյեկտիվ էր և պատճառաբանված: Կատարվեց անդրադարձ. ամփոփեց 45 րոպեում սովորածը. արդյունքը հրաշալի էր: Տրվեց տնային առաջադրանք «Իմ դպրոց» կայքից՝ կառուցել 1500 և 800 անկյուններ, գծել մեկ սուր, մեկ բութ անկյուն և անկյունաչափով չափել:
Հետաքրքիր էին դասի միջառարկայական և ներառարկայական կապերը հայոց լեզվի, գրականության, ինֆորմատիկայի, ֆիզկուլտուրայի, երաժշտության և անցած թեմաների հետ:

Հատկապես շատ իմաստալից էր կապը հայոց լեզվի և գրականության հետ՝ ասել սուր, բութ, կից, փռված բառերի հոմանիշները, Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի յուրօրինակ մշակմամբ խնդիր կազմելը, լուծելը:

Դասի ընթացքում վարպետորեն կիրառվեցին տեխնիկական և էլեկտրոնային միջոցներն աշակերտների մասնակցությամբ: Նոր դասի ամբողջ հաղորդումը կատարվեց էլեկտրոնային եղանակով: Դասը, իսկապես, հագեցված էր, արդյունավետ և ուսանելի:

Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոց
Մ. Զաքարյան

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…