Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցելու են Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Ընտրված նախագծերն են «Քվանտ» վարժարանի աշակերտների ներկայացրած «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտների «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտությունները:
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը ներկայացրել են սարք, որը տարբերակում է հոտերը:
«Համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց միտում կա արհեստական բանականությամբ տարբերակել մարդու զգայարանները։ Մենք էլ փորձել ենք ստեղծել արհեստական քիթ»,- մեկնաբանել են տղաները: Ըստ նրանց՝ սարքը կիրառելի է տարբեր ոլորտներում, օրինակ՝ շատ հարմար է գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու առումով:
«Կորոնավիրուսով վարակվելիս մարդիկ չեն զգում հոտեր, սարքը նրանց շատ կօգնի»,- կատակել են տղաները՝ հավելելով, որ հատկապես կանանց համար այն շատ պիտանի կլինի օծանելիքներ ընտրելիս:
Սարքը տարբերակում է նաև մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու հնարավորություն կտա: Խմբի գիտական ղեկավարի խոսքով՝ սարքը ստեղծելու իրենց վերջնական նպատակը նորամուծությունը հեռախոսների համար հասանելի դարձնելն է: Հետազոտությունը սկսել են դեռևս անցած տարվանից, սակայն համավարակով պայմանավորված՝ փառատոնը 2020 թ․-ին չի կայացել:
Արհեստական բանականությունն այն ոլորտն է, որը հետաքրքրում է ապագա մասնագետներին, և նրանք արդեն ընտրել են ծրագրավորողի և ինժեների մասնագիտությունները: Պետք է նշել, որ Դավիթ Գյուլամիրյանը միջազգային օլիմպիադայի մասնակից է և Ժաուտիկովյան օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի: Ստանալով Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին մասնակցության հնարավորություն, թիմը ոգևորությամբ նշել է, որ դա նոր հնարավորություն է իրենց համար:
Փառատոնին մասնակցելու են նաև Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտները, որոնք ներկայացրել են «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» նախագիծը: Ինչպես ներկայացրել է թիմի անդամ Աննա Թորոսյանը, աշխարհում 400 միլիոնից ավելի մարդ տառապում է շաքարային դիաբետով, և նրանց մեծ մասն օգտագործում է ոգելից խմիչք: Գրականության մեջ բացակայում են տվյալներն այն մասին, թե այդ հիվանդների շրջանում ալկոհոլն ինչպես է ազդում վարքագծի և արյան ձևավոր տարրերի վրա:
Խումբը հետազոտությունը կատարել է՝ սպիտակ առնետների մոտ ալոքսանով առաջացնելով շաքարային դիաբետի մոդել: Էթանոլի ազդեցության ներքո հետազոտել են հիվանդ առնետի վարքագծի և արյան փոփոխությունները: Աշակերտուհի Անի Գեղամյանը նշել է, որ կենդանիների վարքագծի ուսումնասիրման համար կիրառել են «Բաց դաշտ» թեստը, որը ցույց է տվել՝ ալոքսանի ներարկումից 3 օր հետո տեղի է ունեցել կենդանու վարքագծի փոփոխություն․ նվազել են շարժողական, կողմնորոշիչ-հետազոտական ակտիվությունը և հուզականությունը: Խումբը փորձել է բարելավել ալոքսանով առաջացրած շաքարային դիաբետը՝ կենդանիներին տալով ամինաթթվային խառնուրդ: Ոգևորված իրենց ունեցած հաջողությամբ՝ աշակերտները նշել են, որ այդ փորձարկումն արյան մեջ գլյուկոզի քանակի վրա կտրուկ ազդեցություն է ունեցել՝ մակարդակի իջեցմամբ: Աշակերտները հույս ունեն, որ իրենց նախագիծը հետագայում մարդկությանը մեծ օգուտ կբերի:
Փառատոնի ընթացքում դպրոցական գիտական խմբերը շրջել և ծանոթացել են միմյանց աշխատանքներին: Թիվ 118 ավագ դպրոցի աշակերտներ Աննա Թորոսյանը, Անի Գեղամյանը և Աննա Ղազարյանը, ստանալով Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին մասնակցելու հնարավորություն, թեժ մրցակցության մեջ շատ ուրախ են, որ նաև իրենց նախագիծն է ներկայացվելու փառատոնին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց