ՀՀ կառավարության ապրիլի 1-ի նիստում հաստատված ընդունելության նոր կարգի համաձայն` բուհերի ընդունելության հայտագրումն այս տարի իրականացվելու է մեկ բուհի մեկ մասնագիտությամբ` վճարովի և անվճար համակարգերում: Ընդունելությունը կկատարվի երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի հայտագրումը տեղի կունենա առցանց` դեռևս անցյալ տարի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից գործարկված dimord.am կայքի միջոցով, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ:
Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրել են ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանն ու ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը` ներկայացնելով նոր կարգով նախատեսված հիմնական փոփոխությունները:
«Առցանց դիմում-հայտ լրացնելու հարցում դիմորդներն իրենց դպրոցներում կստանան անհրաժեշտ աջակցություն: Նրանք իրենց դպրոցից կստանան նաև ԳԹԿ-ի կողմից յուրաքանչյուր դիմորդին տրվող անհատական ծածկագիրը, որից ԳԹԿ-ի dimord.am կայքում լրացնելու են ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի»,- նշել է Կարո Նասիբյանը` ավելացնելով, որ նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն աջակցելու նպատակով ընտրվել են դպրոցներ, որոնց ցանկը հրապարակվել է ԳԹԿ կայքում:
Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 1-ին: Երկրորդ փուլում կկատարվի նախորդ տարիների շրջանավարտների, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտածների հայտագրումը: Առաջին փուլով հայտագրված դիմորդները քննությունները հանձնելու են հունիս ամսին, իսկ երկրորդ փուլով հայտագրվածները` հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին:
Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդները:
Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը dimord.am կայքում առցանց լրացնելու տարբերակով:
Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների: 2021-22 ուսումնական տարվա ընդունելության համար դիմորդները կհանձնեն երկու միասնական քննություն: Ընդունելության վերջնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն հուլիսի 30-ին:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշվել փոփոխություն կատարել հայտագրման համակարգում, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը նշել է. «Կառավարությունը նախապատվությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը: Եթե ցանկանում եք ուսումը շարունակել բուհում, ապա պետք է իմանաք, թե ուր եք գնում և ինչ մասնագետ եք ուզում դառնալ: Նախորդ տարիների փորձը ցույց էր տալիս, որ դիմորդների կեսից մի քիչ ավելին ընդունվում է առաջին հայտով: Օրինակ` «Իրավագիտություն» կամ «Բուժական գործ» մասնագիտությամբ բարձր միավոր հավաքած, սակայն նշված մասնագիտությունների մրցույթից դուրս մնացած դիմորդներն ինքնաշխատ եղանակով իրենց նախընտրած մասնագիտությունից դուրս էին մղում առաջին հայտով, օրինակ, պատմության կամ դեղագործության ֆակուլտետներ դիմած դիմորդներին, քանի որ նախկին կարգով կար երկու անվճար հայտի առաջնահերթություն: Արդյունքում ստացվում էր այնպես, որ տվյալ անձը, ով չէր ցանկանում սովորել այդ մասնագիտությամբ, բարձր միավորների շնորհիվ հայտնվում էր որևէ ֆակուլտետում, իսկ նա, ով ցանկանում էր սովորել հենց այդ մասնագիտությամբ, դուրս էր մնում»:
Անդրադառնալով ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքներին` Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը նշել է, որ իրենք արդեն սկսել են մարզային շրջայցերը` մանրամասն ներկայացնելու նոր կարգի փոփոխությունները: Կարո Նասիբյանի խոսքով` dimord.am կայքը տեխնիկապես հզորացվել և վերազինվել է: ԳԹԿ-ն առաջիկայում հանրային իրազեկման նպատակով կթողարկի նաև հոլովակ, որտեղ կնշվեն առցանց հայտ լրացնելու հաջորդական քայլերն ու առաջին հայտի ամրագրման կարևորությունը: Հավելենք, որ մինչև հայտագրման ժամկետի վերջին օրը դիմորդը կարող է առցանց դիմում-հայտում փոխել իր նախընտրած մասնագիտությունը:
Կարո Նասիբյանի կանխատեսմամբ՝ այս տարի դիմորդների թիվը կլինի մոտավորապես այնքան, որքան՝ նախորդ տարի: Ըստ այդմ` ինչպես ամեն տարի, այս տարի ևս հանրակրթական դպրոցների մոտ 22 հազար շրջանավարտների կեսից ավելին կդիմի բուհեր: Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան