ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնություն:
Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան. տղաների և աղջիկների պայքար` աջ և ձախ ձեռքերով` ըստ քաշային կարգերի, հետևյալ դասակարգմամբ՝ կանգնած, նստած` տեսողական և լսողական սահմանափակ կարողություններով մարզիկների միջև։ Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` հանրապետության մարզերից և Արցախի Հանրապետությունից։ Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով։
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Սարգիս Ստեփանյանը գոհունակությամբ է խոսել առաջնության մակարդակի և մասնակիցների քանակի մասին:
«Սա Հայաստանի հաշմանդամային բազկամարտի անդրանիկ առաջնությունն էր: Նախկինում անցկացվել են առաջնություններ մեկ-երկու քաշային կարգերում կամ միայն նստած վիճակում, իսկ այս առաջնությունն անցկացվեց միջազգային կանոնակարգին համապատասխան: Կարծում եմ՝ միայն հաշմանդամային բազկամարտի առաջնությունում 64 մասնակից ունենալը լուրջ թիվ է: Սա խոսում է հետևողական աշխատանքի մասին»,- ասել է Սարգիս Ստեփանյանը և վստահեցրել, որ ֆեդերացիան շարունակելու է Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:
Հայաստանի բազկամարտի առաջնության արդյունքներով ձևավորվելու է նաև հավաքական թիմ, որը կմասնակցի միջազգային մրցաշարերի: Նախատեսվում էր մայիսին Լատվիայում անցկացնել Եվրոպայի առաջնություն, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այն դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել է, իսկ աշխարհի առաջնությունն աշնանը կայանալու է Վրաստանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել են: Մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտի զարգացմամբ զբաղվող 4 կազմակերպություն՝ «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», իսկ այս տարի նրանց ավելացել են Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց