Սեպտեմբերյան առաջին ղողանջներով ազդարարվեց նոր ուսումնական տարին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս գիտելիքի առաջին օրը մեծ շուքով նշվեց Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում: Ծաղիկներ,փուչիկներ,կարոտած աչքեր և ուրախ տրամադրություն նոր ուսումնական տարվան ընդառաջ:
Այս տարի դպրոցը իր հարկի տակ է դիմավորել տասնյակ նորեկների`նրանց խոստանալով գիտելիքներով լեցուն ուսումնական տարի:
Աշակերտներին ջերմ ողջյունի խոսքով դիմավորեց դպրոցի տնօրեն պարոն Վարդանյանը: Ընթերցվեցին ԿԳ նախարարի, մարզպետի, քաղաքապետի ուղերձները:Աշակերտական խորհուրդը իր հերթին ողջյունի խոսքերով դիմավորեց ավագ դպրոցի սաներին:Այս տարվա ավարտական դասարանի աշակերտները կիսվեցին իրենց հիշողություններով, հանդես եկան գրական համարով:
Սեպտեմբերյան ուրախ մթնոլորտը,որ տիրում էր դպրոցում, անպայմանորեն կուղեկցի մեր աշակերտներին ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Դե ինչ... առաջ`դեպի գիտելիք:
Նյութի հեղինակ`աշակերտական խորհրդի անդամ`Գ.Ավագյան
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…