ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ոսկե աշունը» Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Արմավիրի  թիվ 8 հիմնական դպրոցի «Գտնված երազ» նախակրթարանում «Ոսկե աշուն»   էր։ Նախակրթարանի սաներն իրենց գեղեցիկ երգով, պարով ու աշունը գովերգող խոսքերով դահլիճ էին բերել Հայաստանի աշունը՝  իր ողջ ճոխությամբ, առատությամբ  ու  ոսկեդեղին  գույներով։

Երեխաներն իրենց փոքրիկ ելույթներով բնութագրեցին աշունն իր ողջ հմայքով։

Դահլիճը զարդարված էր վառ  ծիրանի, կարմիր, դեղին գույներով, սեղանը լիքն  էր աշնան բերք ու բարիքներով։

Փոքրիկների ուրախ ու անհոգ աչքերում ուրախ էին նաև աշնան դալուկ տերևը, կաթ-կաթ իջնող թախծոտ անձրևը։