Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Բաց պահել դպրոցները, առաջնահերթություն տալ և աջակցել ուսուցիչներին» թեմատիկ քննարկմանը: Փոխնախարարը շեշտել է նմանօրինակ հանդիպումների կարևորությունը լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից` յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքն իրացնելու համար:
«2020 թվականը մեր երկրի համար լի էր մարտահրավերներով ոչ միայն COVID-19-ի, այլև սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով, որն իր ազդեցությունն ունեցավ նաև կորոնավիրուսի 2-րդ ալիքի տարածման վրա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում 2020-2021 ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 14-ին` միջգերատեսչական համագործակցության արդյունքում մշակված ընթացակարգերի և ուղեցույցների պահանջներին համապատասխան: Այդ համատեքստում նա ներկայացրել է կրթության ոլորտում համավարակի հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայում որդեգրվել է իրավիճակային մոտեցում. եթե դպրոցում աշխատողների և սովորողների ընդհանուր թվի 10 և ավելի տոկոսի շրջանում արձանագրվում է կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպք, ապա դպրոցն անցնում է հեռավար կրթության: Եթե սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, ինչպես նաև նրա ընտանիքի որևէ անդամ այդ հիվանդության ռիսկի խմբում է, ապա այդ աշակերտի համար ԿՏԱԿ-ն ուսումնական գործընթացը կազմակերպում է կենտրոնացված հեռավար ձևով:
«Այս պահին ունենք այդպիսի շուրջ 5000 սովորող: Նմանօրինակ միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս բաց պահել դպրոցները և միաժամանակ նվազեցնել հիվանդությունների տարածումը: Ինչ վերաբերում է ուսուցիչների առողջությանը և անվտանգությանը, ապա նշեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի, ինչպես նաև 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչներին տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով»,- փաստել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։ Բացի դրանից՝ ուսումնական տարվա ընթացքում համավարակի հնարավոր նոր բռնկում կանխատեսելով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում՝ «Հեռավար ուսուցման հմտություններ» թեմայով, որպեսզի ապահովվի սովորողների անխափան ուսումնական գործընթացը: Ելույթի ավարտին Ժաննա Անդրեասյանը փորձի փոխանակման համար շնորհակալություն է հայտնել ներկաներին և հույս հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել այդ մարտահրավերը:
Նշենք, որ միջոցառման նպատակն էր կրթության մասով ապահովել քաղաքական երկխոսություն՝ հրատապ և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև մոբիլիզացնել գործընկերներին՝ նոր գործիքներով և գիտելիքներով աջակցելու սովորողներին, ուսուցիչներին ու քաղաքականություն մշակողներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց