ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջին անգամ ընտրող. ընտրություններ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը նպատակ ունի երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Ծրագրով նախատեսվում է ինչպես տեսական գիտելիքի փոխանցում, այնպես էլ գործնական պարապմունքների անցկացում` ավագ դպրոցում սովորողներին ընտրական գործընթացին մասնակցելու առաջին հմտությունները դեռևս դպրոցում ձեռքբերելու հնարավորություն ընձեռելու նպատակով:

«Առաջին անգամ ընտրող» ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից որպես «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրություններին առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի բաղադրիչ: Վանաձորի թիվ11 ավագ դպրոցում ծրագիրն իրականցվել է նոյեմբերի 28-30: Աշակերտների ոգևորությունն ու հետաքրքրվածությունը լավագույն ապացույցն էր ծրագրի հաջող իրագործման: