Արոտավայրերի արդյունավետությունը, աղտոտիչների առկայությունը, էրոզիայի ու երաշտի և շրջակա միջավայրի վրա այլ բնական երևույթների ազդեցությունները կարող են գնահատվել հեռավար եղանակով՝ օդային կամ արբանյակային սենսորների միջոցով: Ստացվող տվյալների հսկայական ծավալների մշակումը, սակայն, ենթադրում է նորարարական լուծումներ և տեխնիկական աջակցություն, ինչն իր հերթին պահանջում է արդյունավետ համագործակցություն:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն), ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) ու Ժնևի համալսարանի (UNIGE) հաջող համագործակցությունը «Data Cube» («Տվյալների խորանարդ») տեխնոլոգիայի շուրջ թույլ է տալիս արժեքավոր տեղեկություններ հավաքագրել Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ:
Երկրի զննման համակարգերի կոմիտեի (CEOS) գնահատմամբ` մինչև 2022 թ.-ը «Data Cube» ենթակառուցվածքները ներդրված կլինեն ավելի քան 20 երկրներում: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որոնք արդեն սկսել են ազգային մակարդակով ձևավորել «Data Cube» ենթակառուցվածքներ: Չնայած տվյալների հայկական խորանարդը դեռևս մշակման փուլում է, այն հաջողությամբ ներդրվել է որպես Երկրի դիտարկման տվյալների ամբողջական և մշտապես թարմացվող արխիվ, որը հասանելի է http://datacube.sci.am կայքի միջոցով:
Ինչպես հայտնում է Էկոկենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը, տվյալների հայկական խորանարդը Երկրի հեռազննման և ազգային տվյալների վիզուալացման հեղափոխական տեխնոլոգիա է: Այն կոչված է ապահովելու շրջակա միջավայրի շարունակական մշտադիտարկումը, ինչը Երկրի զննմամբ զբաղվող գիտնականներին առկա միտումները պարզելու, ընթացիկ վիճակը գնահատելու և կանխատեսումներ անելու հնարավորություն կտա:
«Լիարժեք օգուտների մասին կկարողանանք խոսել, երբ շոշափելի արդյունքներ գրանցվեն: Սակայն, տվյալների ազգային խորանարդի հիմնական առավելությունն այն է, որ ընդգրկում է անվճար ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքները և ամպային կարողությունները` միավորելով տվյալները, վերլուծական մեթոդները և կիրառական գաղափարները, որոնք անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական ու շրջակա միջավայրի կայունության ապահովման համար»,– նշում է Շուշանիկ Ասմարյանը:
Ծրագիրը կյանքի է կոչվել ԵՄ տարբեր հետազոտական կազմակերպությունների հետ համագործակցության և շրջանակային ծրագրերում մասնակցության փորձ ունեցող էկոկենտրոնի և ԻԱՊԻ-ի համատեղ աշխատանքի արդյունքում` Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարության կողմից աջակցվող ADC4SD` «Տվյալների հայկական խորանարդ՝ կայուն զարգացման համար» նախագծի շրջանակում: ԻԱՊԻ-ն ապահովում է Երկրի զննման արդյունքում ստացված տվյալների պահպանման, դասակարգման, կառավարման իրականացումը՝ դրա համար անհրաժեշտ գործիքակազմի ու ենթակառուցվածքների տրամադրմամբ, իսկ Էկոկենտրոնը և երրորդ գործընկերը` Ժնևի համալսարանը, տրամադրում են Երկրի հեռազննման տվյալների դասակարգման վերաբերյալ փորձագիտական աջակցություն և հեռազննման տվյալների դասակարգման արդյունքների վերլուծություն: Գործընկերների խոսքերով` նրանց միջև ձևավորվել է սիներգետիկ երկարամյա փոխգործակցություն:
«Էկոկենտրոնը 2013 թ.-ից ակտիվորեն օգտվում է ԻԱՊԻ-ի ծառայություններից, քանի որ Էկոկենտրոնի համակարգչային կարողությունները բավարար չէին արբանյակներից և անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալների մշակման ու վիզուալացման համար: Մասնավորապես, ԻԱՊԻ-ի ամպային համակարգերն ապահովում են հեռավար համակարգչային ենթակառուցվածքների հասանելիություն՝ տվյալների պահպանման, մշակման և վիզուալիզացման (արտապատկերման) համար»,- հայտնում է Ասմարյանը:
Ժնևի համալսարանում «Երկրի հեռազննում» ուղղությամբ ավագ դասախոս և «GRID-Geneva»-ի թվային ստորաբաժանման ղեկավար Գրեգորի Ջուլիանին ևս հավաստում է. «Կարծում եմ, որ ADC4SD-ի շրջանակում համագործակցությունը չափազանց շահավետ է մեզ և մեր գործընկերների համար ու հիմնված է մեր երեք հետազոտական կենտրոնների և երկու երկրների միջև շուրջ 10 տարի առաջ մեկնարկած երկարատև ու բարեկամական հարաբերությունների վրա: Մենք ԻԱՊԻ-ի միջոցով շատ բան ենք իմացել գերարդյունավետ հաշվարկների և տարաբաշխված համակարգերի մասին, իսկ Էկոկենտրոնի միջոցով` շրջակա միջավայրի մշտադիտարկման մասին»:
«Data Cube» տեխնոլոգիան թույլ է տալիս բարդ տվյալները հետազոտել բազմաչափ եղանակով: Շվեյցարական լավագույն պրակտիկաների վրա խարսխված տվյալների հայկական խորանարդն օգտագործում է ԻԱՊԻ-ի տրամադրած ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքը, որը ներառում է ինչպես կապի, այնպես էլ տարաբաշխված հաշվողական ենթակառուցվածքներ, և ապահովում է միասնական համակարգչային միջավայր, որտեղ կարող են օգտագործվել տարբեր առաջադեմ տեխնոլոգիական մոտեցումներ, ինչպիսիք են արհեստական բանականության ալգորիթմներն ու բարձր արտադրողականությամբ հաշվարկները:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միավորում» (EaPConnect) հնգամյա ծրագրի շնորհիվ, որի նպատակն է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների հետազոտական ու կրթական համայնքների միավորումն ու նրանց միջև թվային անջրպետի նվազեցումը, զգալիորեն ընդլայնվեց ԻԱՊԻ-ի շրջանակում գործող hայաստանյան ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցի (ԱՀԿՑ, NREN) հաշվողական ու պահուստային ներուժը՝ վերջինիս հնարավորություն տալով լուծել մի շարք գիտական և հանրային խնդիրներ: ASNET-AM-ի IaaS (ենթակառուցվածքը՝ որպես ծառայություն) ամպային ենթակառուցվածքը թույլ է տալիս տվյալների հայկական խորանարդին կառավարել Երկրի հեռազննման վերաբերյալ մեծաքանակ տվյալները և իրականացնել արբանյակային պատկերներից ստացված տվյալների բազմասպեկտր վերլուծություն` օգտագործելով ինչպես կապի, այնպես էլ բաշխված հաշվողական ենթակառուցվածքներից բաղկացած բազմաբնույթ և բազմաշերտ ամպային մոդելավորումներ:
«Անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու համար խիստ կարևոր է նոր կարողությունների զարգացումը: Սա օգնում է հասնել այս նոր տեխնոլոգիայի ընդունմանը, ճանաչմանը և հետևողական կիրառմանը, ինչը կբարելավի Երկրի զննման տվյալների հասանելիության և օգտագործման կարողությունը»,– նշում է ԻԱՊԻ-ի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://eufordigital.eu/the-armenian-data-cube-a-successful-collaboration-for-environmental-sustainability/:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան