ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մասնակցում է հրաձգության հանրապետական մրցույթին

Մարտի 24, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հետևել է պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցույթի ընթացքին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է մրցումային պայմաններին, հետևել մասնակիցների ելույթներին և ուրախությամբ նկատել վերջիններիս ոգևորվածությունը. «Այս մրցույթը ոչ միայն ևս մեկ անգամ փաստում է առողջ ապրելակերպի կարևորությունը, այլև բարելավում է մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը՝ այդպիսով նպաստելով անհրաժեշտության դեպքում մեր հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելուն: Ուրախալի է, որ մրցույթին մասնակցում է պետական մարմինների շուրջ 400 աշխատակից: Բոլորին մաղթում եմ դիտարժան մրցակցություն, թող հաղթեն ուժեղագույնները»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած հանրապետական մրցույթին մասնակցում է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներից կազմված 58 թիմ: Ընդհանուր 396 մասնակից մրցում է անհատական (տղամարդիկ, կանայք) և թիմային հաշվարկով: Մրցույթն ավարտվելու է մարտի 25-ին:

Անհատական և թիմային հաշվարկում մրցանակակիրները կստանան պարգևներ, հավաստագրեր, մեդալներ և գավաթներ: Բացի դրանից՝ լավագույն արդյունք գրանցած կանայք և տղամարդիկ համապատասխանաբար կստանան օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…