ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել բոլորին հպարտություն պարգևելու և ոգևորվելու համար:
«Մենք աշխարհին ներկայանում ենք բազմաթիվ ոլորտներով, որոնց թվում սպորտն առանձնահատուկ է: Մեր երկիրն ունի համաշխարհային սպորտում լավագույնս ներկայանալու ներուժ, ինչի վկայությունը նաև ձեր վերջին հաղթանակներն են: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շարունակաբար հստակ, համակարգված քայլերով աջակցելու և խրախուսելու է ձեզ: Ուժ, եռանդ և շարունակական հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ավելի մեծ նվաճումների առիթով հանդիպելու հնարավորություն ենք ունենալու»,- ասել է նախարար Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստ է լսել մարզաշխարհի ներկայացուցիչների առաջարկությունները և դիտարկումները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի վերջին հաջողությունները ոչ թե պատահականությունների շարքից են, այլ նպատակաուղղված աշխատանքի արդյունք. «Ողջունելի է, որ դուք հաղթեցիք տիտղոսակիր մրցակիցների՝ այդպիսով ապացուցելով, որ Օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոնի, ապա մեդալակրի հավակնորդ եք: Եթե նույն տրամադրվածությամբ և հավասարակշռվածությամբ հանդես գաք նաև ամռանը, ապա ի դեմս ձեզ՝ Օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ կունենանք: Ուրախալի է, որ ձեր հաղթանակները ոչ թե մեկանգամյա պատահականություն են, այլ հետևողական աշխատանքի արդյունք, ինչի համար շնորհակալ եմ հավաքականի մարզչական անձնակազմին: Միաժամանակ խնդրում եմ չկտրվել իրականությունից և կենտրոնանալ Օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու ուղղությամբ, իսկ նախարարությունը կլուծի այդ ճանապարհին առաջացած բոլոր խնդիրները»:
Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ ջանք չեն խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկաներից հետաքրքրվել է մարզումների ընթացքի, Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի և առկա խնդիրների մասին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարցերին արագ արձագանքելու, լուծման ուղիներ առաջարկելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ ըստ ծրագրածի է ընթանում: Ֆեդերացիան նախատեսում է Օլիմպիական խաղերից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել այնպիսի երկրում, որը ժամային գոտու և կլիմայի առումով նման կլինի Տոկիոյին, ինչի արդյունքում ըմբիշները նոր պայմաններին հարմարվելու համար ուժ և ժամանակ չեն ծախսի: Նշվել է, որ Ռուսաստանի ընտրանու հետ արդեն իսկ կա համատեղ հավաք անցկացնելու նախնական պայմանավորվածություն:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ ընդգծել է, որ իր գլխավորած ընտրանին շարունակելու է հետևողական աշխատանքը և ջանք չի խնայելու մեր եռագույնը միջազգային հարթակներում բարձրացնելու համար. «Անցյալ տարին բոլոր առումներով շատ բարդ էր, բայց Արսենը և Վազգենն ապացուցեցին, որ իսկապես հաղթելու և դրանով մեր ազգին ուրախացնելու մեծ ձգտում ունեն: Վստահեցնում ենք, որ այս աշխատանքային ուղուց չենք շեղվելու»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց