ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Կրթություն և գիտություն
2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում` ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխաների ընդգրկում նախադպրոցական կրթության համակարգում։
Հանրակրթության ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի գերակշիռ մասն ուղղվել է հանրակրթական դպրոցների կառուցմանն ու հիմնանորոգմանը, ուսումնական ենթակառուցվածքների զարգացմանը։
Նախարարը նշել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի և մարզերի 99 ավագ դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 87, քիմիայի 84, կենսաբանության 84 և աշխարհագրության 48 լաբորատորիաներ։ Նույն ծրագրի շրջանակում 2020 թ.-ին սկսվել է 8 ավագ դպրոցի հիմնանորոգում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի 2021 թ.-ին՝ հիմնանորոգման ավարտից հետո:
Հաշվի առնելով, որ 2020 թվականին կրթության կազմակերպումը, համավարակով պայմանավորված, իրականացվել է հեռավար, ԿԳՄՍ նախարարությունը մշակել է հեռավար կրթության կազմակերպման կարգը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծվել են հեռավար ուսուցման առցանց հարթակը՝ https://heravar.armedu.am/, էլեկտրոնային մատյանը, ինչպես նաև առցանց կրթական ռեսուրսների շտեմարանը:
Շարունակվել է կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը․ 2020 թվականին ևս երկու մարզ անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության: 2021 թվականին համընդհանուր ներառական կրթությունը կներդրվի ևս երկու մարզում՝ ծածկելով ամբողջ հանրապետության տարածքը։
Փոփոխվել է դպրոցների ֆինանսավորման կարգը: Ըստ նախարարի` սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունները սահմանող հաշվարկով։
Ավելացել է դպրոցականների, ինչպես նաև մարզերի այն ուսուցիչների փոխհատուցման չափը, որոնք իրենց փաստացի բնակավայրից այլ բնակավայր են մեկնում` (ավելի քան 5 կմ հեռավորությամբ) աշխատելու կամ սովորելու: Նրանք այժմ նախկին 15.000-ի փոխարեն ստանում են 20.200 դրամ պետական փոխհատուցում:
Քոլեջներում և ուսումնարաններում ներդրվել են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր մասնագիտություններ: Մասնավորապես 2020 թվականին մշակվել են 5 նոր մասնագիտությունների չափորոշիչներ, որոնցով 2021-22 ուստարում առաջին անգամ ընդունելություն կկատարվի: 2020-21 ուսումնական տարում էլ առաջին անգամ ընդունելություն է կատարվել «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությամբ:
Ներկայում 15 նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում փորձնականորեն իրականացվում են դուալ կրթության 5 երկարաժամկետ դասընթաց և 3 կարճաժամկետ ուսուցման ծրագիր: Դրանց շրջանակում մասնավոր հատվածի 45 ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվել են 155 երկարաժամկետ և 61 կարճաժամկետ ծրագրերով դասընթացներ:
Աշխատանքներ են իրականացվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծման, ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովման նպատակով: Վահրամ Դումանյանի խոսքով` այդ ամենի հիմքում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն է, որի նախագիծը վերջնական տարբերակով ներկայացված է ԱԺ հաստատմանը:
Կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, ովքեր մասնակցել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մարտական գործողություններին, ինչպես նաև, եթե մարտական գործողություններին մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը:
2020 թ. ձեռք է բերվել շուրջ 35000 կտոր ուսումնական գրականություն: 26460 կտոր գրականություն տրամադրվել է 11 երկրների 30 հայկական կրթօջախներին:
2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է շուրջ 1.5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվել է ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:
Բարձրացվել են ասպիրանտական և դոկտորանտական կրթաթոշակները. ասպիրանտները հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում 2020-21 ուստարվանից ստանում են 65 000 դրամ (նախկին 30 000-ի փոխարեն), բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում` 60 000 դրամ (նախկին 25 000-ի փոխարեն), տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների դեպքում` 55 000 դրամ (նախկին 20 000-ի փոխարեն), դոկտորանտները նախկին 30 000 դրամի փոխարեն ստանում են 65 000 դրամ:
Մշակույթ
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ «Արար» մշակութային ծրագրի շրջանակում ՀՀ 5 մարզերի 26 համայնքներում իրականացվել են մշակութային ծրագրեր, փառատոներ, վարպետաց դասընթացներ:
Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակում իրականացվել են 31 պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրություններ և հնագիտական համալիր հետազոտական աշխատանքներ, 27 պեղումներ:
Հաշվետու ժամանակահատվածում հանրային գրադարանների նյութատեխնիկական ծրագրի շրջանակում համալրվել է 6 գրադարան։ Գրադարանները համալրվել են 50 հազար միավոր գրքով։ Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք են բերվել 10 անուն շուրջ 7 տասնյակ երաժշտական գործիքներ, որոնք տրամադրվել են ՀՀ մարզերում գործող 36 երաժշտական և արվեստի դպրոցներին:
Սպորտ և երիտասարդություն
Տարբեր մարզաձևերից 2020 թվականին անցկացվել են Հայաստանի 86 առաջնություններ, 105 ուսումնամարզական հավաքներ, Հայաստանը ներկայացնող հավաքական թիմերը մասնակցել են 55 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունների: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնություններին մասնակցած ՀՀ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ ընդհանուր 12 մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, հրաձգություն, կարատե և բռնցքամարտ մարզաձևերից: Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի համար 2020 թ․-ին մեր մարզիկները նվաճել են չորս ուղեգիր:
Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը 2020 թվականին կրկնապատկվել է՝ կազմելով 200 000 դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել են պատվովճարներ՝ համապատասխանաբար 140 000 և 100 000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:
Հաշվետու ելույթից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտային մի շարք խնդիրների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց